Ղազախստանում կարգելեն նիկաբ ու փարանջա կրել
Ղազախստանում մտադիր են արգելել նիկաբ ու փարանջա կրել հասարակական վայրերում ու քայլեր ձեռնարկել անհավատների իրավունքների պաշտպանության համար, հայտնում է Sputnik Ղազախստանը՝ վկայակոչելով Կրոնական ու քաղաքացիական հասարակության գործերով նախարարությունը։
Համապատասխան օրինագիծը գտնվում է մշակման փուլում։ Իշխանությունները նաեւ մտադիր են խստացնել պատասխանատվությունը անչափահասներին ապօրինաբար կրոնական գործունեության մեջ ներգրավելու համար, բարձրացնել հոգեւոր կազմակերպությունների ֆինանսական թափանցիկությունը ու ուժեղացնել դրանց հետ կապեր ունեցող պետծառայողների նկատմամբ հսկողությունը։
Հատուկ ուշադրություն են հատկացնելու աթեիստների իրավունքների պաշտպանությանն ու արտասահմանում հոգեւոր կրթության ստացման միջոցների կանոնակարգմանը։ Բացի դրանից, հասարակական վայրերում արգելվելու է այնպիսի հագուստը, որը խոչընդոտում է դեմքը ճանաչելուն։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է