Մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը
87 տարեկանում մահացել է Գերմանիայի նախկին կանցլեր Հելմուտ Քոլը, հայտնում է Bild-ը։
Քոլը մահացել է իր տանը՝ գերմանական Լյուդվիգսխաֆեն-ամ- Ռայն քաղաքում։
Քոլը եղել է Գերմանիայի կանցլերը 1982-1998 թթ։ Հելմուտ Քոլը միակ գերմանացի քաղաքական գործիչն է, որն այդ պաշտոնը զբաղեցրել է չորս հաջորդական ժամկետներով։

















































