2016թ. Թուրքիայում արտաքին անմիջական ներդրումները նվազել են 31 տոկոսով
Թուրքիայում օտարերկրյա ներդրումների ծավալը նկատելիորեն նվազել է: Այս մասին տեղեկացնում է «Deusche Welle»-ի թուրքական ծառայությունը:
Այս մասին հայտնի է դարձել ՄԱԿ-ի առևտրի և զարգացման համաժողովի (UNCTAD) կողմից օրեր առաջ հրապարակված «Ներդրումների համաշխարհային զեկույցից»: Մյուս կողմից, անցյալ տարի Թուրքիային բաժին է հասել համաշխարհային մակարդակով կատարվող անմիջական ներդրումների միայն 2.3 տոկոսը՝ նախկին 1.9 տոկոսի փոխարեն: Մասնագետների պնդմամբ՝ արտաքին ներդրողները Թուրքիայից հեռանում են նույն արագությամբ, ինչ արագությամբ որ Թուրքիան է հեռանում Եվրամիության արժեքներից:
Զեկույցի համաձայն՝ 2016թ. ողջ աշխարհում արտաքին անմիջական ներդրումները նվազել են 2 տոկոսով՝ հասնելով 1 տրիլիոն 746 միլիարդ դոլարի: Միևնույն ժամանակ 14 տոկոսով նվազել է նաև զարգացող երկրներում (որոնց թվին է պատկանում նաև Թուրքիան) կատարված արտասահմանյան ներդրումների ծավալը՝ կազմելով 646 միլիարդ դոլար: Իսկ միայն Թուրքիայում արտաքին ներդրումները 2016թ. նվազել են 31 տոկոսով՝ հասնելով 11.9 միլիարդ դոլարի: Սա 2010թ. հետո այս երկրում կատարված ներդրումների ամենացածր ցուցանիշն է:
Մասնագետների կարծիքով՝ Թուրքիայում արտաքին ներդրումների ծավալի նման անկումը պայմանավորված է վերջին տարիների ընթացքում պարբերական դարձած ահաբեկչություններով, հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջմամբ և դրանից հետո հայտարարված արտակարգ դրության ռեժիմով:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է