Եվրախորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել Աֆղան Մուխթարլիին
Եվրոպական խորհրդարանը ընդունել է բանաձեւ, որը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին անհապաղ ազատ արձակել մայիսի 29-ին Վրաստանում առեւանգված ու Ադրբեջան տեղափոխված Աֆղան Մուխթարլիին ու չեղարկել նրա նկատմամբ բոլոր մեղադրանքները։
Փաստաթղթում նշվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է դադարեցնեն լրագրողների ու իրավապաշտպանների քրեական հետապնդումն ու բանտարկությունները, անհապաղ ազատեն բոլոր քաղաքական բանտարկյալներին ու ապահովեն արդարացի դատավարության նորմերի պահպանումը։
Խորհրդարանը կոչ է անում Վրաստանի իշխանություններին մանրակրկիտ հետաքննություն իրականացնել՝ Մուխթարլիի անհետացման փաստով ու ցրել «կասկածները դրանում Վրաստանի իշխանությունների ներկայացուցիչների մասնակցության մասին»։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է