Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը Քոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջ Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել Cybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվի Աշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգ Էբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարը

Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացըԿիպրոսի հավաքականը ժամանել է ՀայաստանԱնվտանգության սպառնալիք iPhone-ներում. Ի՞նչ անելԻնչ նամակ է թողել Թրամփը Բայդենին
Աշխարհ

ԱՄՆ-ի գլխավոր դատախազը ցուցմունք է տվել Սենատում

Միացյալ Նահանգների Սենատի հետախուզության հարցերով հանձնաժողովի լսումներին երեքշաբթի ցուցմունք էր տալիս գլխավոր դատախազ եւ արդարադատության նախարար Ջեֆ Սեշնզը: Դեռեւս մարտին Սեշնզն ինքնաբացարկ էր հայտնել ամերիկյան ընտրություններին Ռուսաստանի հնարավոր միջամտության հետաքննությունից այն բանից հետո երբ պարզվել էր, որ իր թեկնածության շուրջ Սենատի լսումների ընթացքում Սեշնզը հայտնել էր, որ չի հանդիպել Ռուսաստանի որեւէ պաշտոնյայի, մինչդեռ ավելի ուշ պարզվել էր, որ նա մեկ երկար եւ երկու կարճատեւ հանդիպում էր ունեցել ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ: Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։

Գլխավոր դատախազի խոսքով, հարյուրավոր այլ հանդիպումների թվում Կիսլյակի հետ հանդիպումների մասին նա պարզապես մոռացել էր.
«Ես որեւէ կերպ չեմ փորձել միտումնավոր սուտ ցուցմունք տալ»:
Ավելին, Ջեֆ Սեշնզի խոսքով, հանդիպումներից մեկի մասին մինչ օրս էլ չի հիշում, քանի որ այն ընդունելության ընթացքում է տեղի ունեցել: Հավանաբար, նշում է գլխավոր դատախազը, պարզապես դեսպանի ձեռքն է սեղմել.
«Եթե Ռուսաստանի դեսպանի հետ նույնիսկ որեւէ կարճատեւ զրույց է տեղի ունեցել, ես այդ մասին չեմ հիշում»:
Մեկ բան սակայն Ջեֆ Սեշնզն ընդգծեց՝ որեւիցե պաշտոնյայի, այդ թվում եւ դեսպան Կիսլյակի հետ հանդիպումների ընթացքում նա ամերիկյան ընտրություններին որեւէ միջամտության հարց չի քննարկել: Ցանկացած նման մեղադրանք ԱՄՆ-ի գլխավոր դատախազն անվանեց կեղծիք:
Իր ցուցմունքներում գլխավոր դատախազը նաեւ հրաժարվեց մի շարք հարցերի պատասխանել, որոնք վերաբերում էին նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցներին, քանի որ չէր ցանկանում հրապարակել ԱՄՆ-ի նախագահի հետ զրույցների բովանդակությունը: Սեշնզի այդ որոշումը սակայն սենատորների բացասական գնահատականների արժանացավ.
«Դուք երդում եք տվել, աջը բարձրացնելով այսօր այստեղ հայտարարել եք, որ երդվում եք ասել ճշմարտություն, իսկ այժմ դուք չեք պատասխանում մեր հարցերի: Դուք խոչընդոտում եք այս հետաքննությունը»:
Սենատորներն ԱՄՆ-ի գլխավոր դատախազին տեղեկացրեցին նաեւ, որ հանձնաժողովը նրան հավանաբար կրկին կհրավիրի, քանի որ Սենատի հետաքննության ընթացքում նոր հարցեր կարող են առաջանալ: