Թրամփը քննադատել է ներգաղթային հրամանի վերաբերյալ վերաքննիչ դատարանի որոշումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է երկրորդ վերաքննիչ դատարանի որոշումը, որը նախօրեին արգելափակել է իր՝ մուսուլմանական 6 երկրների քաղաքացիների համար երկիր մուտքի սահմանափակումներ մտցնող հրամանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Ինչպես եւ սպասվում էր, 9-րդ շրջանային դատարանը դարձյալ որոշում է ընդունել մեր երկրի պատմության մեջ այսպիսի վտանգավոր ժամանակաշրջանում մուտքի արգելք մտցնելու դեմ: Գերագույն դատարանը (S.C.)»,- Twitter-ի իր պաշտոնական էջում գրել է ԱՄՆ նախագահը:
Հիշեցնենք, որ Թրամփի հրամանով նախատեսվում էր 90 օրով կասեցնել Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի, Սոմալիի, Սուդանի քաղաքացիներին ԱՄՆ մուտքը: Իրաքը, ի տարբերություն նախորդ՝ դատարանի որոշմամբ նույնպես չեղյալ համարված հրամանի, երկրների ցանկում ներառված չէ: Հրամանով պետք է 120 օրով կասեցվի նաեւ փախստականների ընդունման ծրագիրը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է