Թուրքիան այժմ վերապրում է հանրապետության ստեղծումից ի վեր իր ամենածանր օրերը. ՄԱԿ-ի զեկույց
ՄԱԿ-ի մարդու իրավունքներին նվիրված հատուկ նիստի ընթացքում ընթերցվել է Թուրքիայում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների վիճակի մասին զեկույցը, ըստ որի ժամանակակից Թուրքիան այժմ վերապրում է հանրապետության ստեղծումից ի վեր իր ամենածանր օրերը։
Ինչպես գրում է թուրքական Dihaber գործակալությունը, ՄԱԿ-ի զեկույցը փաստում է, որ Թուրքիայում մարդու իրավունքների հետ կապված վիճակն ավելի վատ է, քան 1982թ.-ի նոր սահմանադրական փոփոխություններից առաջ առկա վիճակը։
Ըստ զեկույցի՝ Թուրքիայում այժմ ձերբակալված է 231, կալանավորված՝ 150-ից ավելի լրագրող, չեղարկվել է 778 լրագրողի հավատարմագիր։
Ամիսներ առաջ Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը մամուլի ազատության վերաբերյալ պահանջներ է ներկայացրել Թուրքիային:
Եվրախորհրդի պատգամավորների դատին հանձնված զեկույցը, որն ընդունվել է 110 կողմ, 15 դեմ ձայների հարաբերակցությամբ, պահանջում է Թուրքիայից ազատ արձակել ահաբեկչական միջոցառումներին մասնակցելու մեղադրանքով ձերբակալված լրագրողներին, վերանայել Թուրքիայի քրեական օրենսգրքի «Թրքությունը վիրավորելու» մասին 301-րդ հոդվածը, ինչպես նաև «նախագահին վիրավորելու» մասին 229-րդ և «ժողովրդի մեջ ատելություն սերմանելու» մասին 216-րդ հոդվածները: Զեկույցը նաև կոչ է անում վերանայել համացանցի հրապարակումների վերաբերյալ մեղադրանքներն ու թուլացնել Թուրքիայի պետական հեռուստաալիքի նկատմամբ պետական վերահսկողությունը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է