Ապաթուրայ. ՆԱՏՕ-ի բոլոր երկրները Դաշինքի եւ Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերություններին աջակցում են
Չնայած դիրքորոշումների տարբերությանը, ՆԱՏՕ-ի բոլոր անդամ երկրները Դաշինքի ու Հայաստանի միջեւ բարեկամական հարաբերություններն ընդունում են եւ աջակցում: Հունիսի 12-ին՝ Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Հարավային Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապաթուրայը:
Անդրադառնալով այն հարցին, որ ՆԱՏՕ-ի անդամ երկրներից Թուրքիան պարբերաբար միջամտում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին՝ աջակցելով Ադրբեջանին, նա նշեց. «Պարզ է, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները տարածաշրջանային խաղացողների հետ քաղաքական տարբեր հարաբերություններ ունեն: Սակայն կարեւոր է հիշել, որ չնայած այս տարբեր դիրքորոշումներին, նրանք բոլորն ընդունում են եւ աջակցում ՆԱՏՕ-ի ու Հայաստանի միջեւ հետեւողական, բարեկամական եւ հուսալի հարաբերություններին: Կարծում եմ, որ Հայաստանը նույնպես ողջունում է Դաշինքի միջոցով ՆԱՏՕ-ի անդամ երկրների հետ այս հետեւողական հարաբերությունները»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է