Քատարի ֆիննախ. Դոհան պատրաստ է պաշտպանել իր տնտեսությունը
Չնայած պատժամիջոցներին՝ Դոհան կկարողանա պաշտպանել իր տնտեսությունն ու արժույթը: Այս մասին հայտարարել է Քատարի ֆինանսների նախարար Ալի Շերիֆ ալ-Էմադին:
Պաշտոնյայի խոսքով՝ իրենք գիտեն, որ կարող են խնդիրների բախվել, բայց Կատարը կենսունակ երկիր է:
«Քատարն անհրաժեշտ ակտիվներ եւ անվտանգություն ունի. օտարերկրյա ակտիվներն ու ներդրումները կազմում են երկրի ՀՆԱ-ի 250%-ը: Տնտեսական տեսանկյունից այժմյան իրադարձությունները մտահոգություն չեն առաջացնում»,- CNBC հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է նա:
Նշենք, որ մի շարք երկրների կողմից Քատարի հետ դիվանագիտական եւ տնտեսական կապերի խզումից հետո ռիալը նվազել է՝ հասնելով վերջին 8 տարիների ընթացքում նվազագույն ցուցանիշի:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է