Իրանը նավերով և ինքնաթիռներով սննդամթերք է ուղարկել Քաթար
Իրանը հումանիտար առաքելության հինգ ինքնաթիռ է ուղարկել Քաթար: Ինչպես տեղեկացնում է Press TV-ն` մեջբերելով Iran Air ազգային ավիափոխադրողի հայտարարությունը, նավերը սննդամթերք են տեղափոխում Քաթար, այդ թվում` մրգեր, բանջարեղեն:
Իրանական ավիաընկերությունից հայտնել են, որ յուրաքանչյուր ինքնաթիռ շուրջ 90 տոննա ուղեբեռ է տեղափոխում, և մինչև օրվա ավարտը նախատեսվում է ևս մեկ ինքնաթիռ ուղարկել:
Բացի այդ իրանական նավահանգստից այսօր 3 բեռնատար նավ է ուղևորվել Քաթար` 350 տոննա մթերք տեղափոխելով:
Հիշեցնենք, որ Պարսից ծոցի երկրների և Քաթարի միջև դիվանագիտական ճգնաժամ սկսվեց, երբ Քաթարի էմիրի անունից Իրանին աջակցող հաղորդագրություն հրապարակվեց ԶԼՄ-ներում: Ավելի ուշ Քաթարի իշխանությունները հայտնեցին, որ դա հաքերային հարձակման հետևանք էր:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է