Ուկրաինան հրաժեշտ է տալիս ռուսական կայսրությանն ու վերադառնում Եվրոպական ընտանիք. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Եվրամիության կողմից Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի տրամադրման վերաբերյալ փաստաթղթի ուժի մեջ մտնելուց հետո Ուկրաինան մեկնդմիշտ ցտեսություն կասի ռուսական կայսրությանը, փոխանցում է 112 Украина հեռուստաալիքը:
«Ուկրաինան այլևս երբեք չի վերադառնա Խորհրդային Միություն, դա կլինի վերջին հրաժեշտը ռուսական կայսրությանը, մեր երկիրը վերադառնում է Եվրոպական ընտանիք», - ասել է Պորոշենկոն:
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին Ստրասբուրգում կայացել է Եվրամիության կողմից Ուկրաինայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի տրամադրման վերաբերյալ փաստաթղթի ստորագրման արարողությունը: Եվրախորհրդարանի նախագահ Անտոնիո Տայանին և ԵՄ խորհրդում նախագահող Մալթայի ներքին գործերի նախարար Կարմելո Աբելան ստորագրել են Եվրամիության օրենսդրությունում փոփոխություններ մտցնելու մասին փաստաթուղթ՝ Ուկրաինայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ տրամադրելու համար:
Փաստաթուղթն ուժի մեջ կմտնի հունիսի 12-ից:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է