Քաթարի էմիրը չեղարկել է այցը Թուրքիա՝ երկրի շուրջ ճգնաժամի ֆոնին
Քաթարի էմիր Թամիմ բին Համադ ալ Թանին չեղարկել է Թուրքիա այցը։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ դիվանագիտական աղբյուրներին հղումով։
Նախորդ շաբաթ Թամիմ բին Համադ ալ Թանին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցի ժամանակ պայմանավորվել են Թուրքիայում հունիսի 10-ին հանդիպում անցկացնելու մասին։
Այցի չեղարկման պատճառ է նշվում տարածաշրջանում վերջին իրադարձությունները։
Հիշեցնենք, որ օրեր առաջ Սաուդյան Արաբիան, Եմենը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Լիբիան, Մալդիվներն ու Բահրեյնը խզել են Քաթարի հետ դիվանագիտական կապերը: Բացի այդ, Քաթարը հեռացվել է Սաուդյան Արաբիայի գլխավորած և Եմենում գրոհայինների դեմ կռվող կոալիցիայից: Օրերս Քաթարի դեմ արշավին միացել են նաև այլ երկրներ։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կշարունակի ամեն տեսակի օգնություն տրամադրել Քաթարին։ Թուրք ղեկավարը նաև կոչ է արել դադարեցնել Քաթարի «շրջափակումը»՝ ընդգծելով, որ Սաուդյան Արաբիան պետք է ստանձնի տարածաշրջանի երկրներին հաշտեցնելու պատասխանատվությունը։
«Ես խնդրանք ունեմ Սաուդյան Արաբիային. Դուք ամենախոշոր և ուժեղ երկիրն եք նեղուցում... դուք բոլորդ պետք է միավորվեք»,- ասել է նա։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ