ԵՄ-ն աուդիտ կանցկացնի Թուրքիային տրամադրված ֆինանսական օգնության վերաբերյալ
Եվրամիությունը պատրաստվում է հատուկ աուդիտ անցկացնել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության թեկնածու դառնալուց հետո համապատասխան բարեփոխումների համար ստացած ֆինանսական միջոցների օգտագործման նպատակայնության ու արդյունավետության հետ կապված:
Ինչպես փոխանցում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը՝ 2007-2013թթ.-ին այդ նախագծի շրջանակում Թուրքիան ԵՄ-ից ստացել է 48.8 մլրդ եվրո գումար:
«Թուրքիան ԵՄ-ի արտաքին ֆինանսական օգնությունից ամենից ինտենսիվ օգտվող երկիրն է: Թուրքիան հանդիսանում է նաև պաշտպանության, միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ԵՄ-ի կարևոր գործընկերը: Սակայն մենք մինչ օրս չենք ստուգել, թե Թուրքիա ուղարկված դրամական միջոցները որքանով են ծառայել իրենց նպատակին», - ասել է Աուդիտորների եվրոպական դատարանի անդամ Գուստավ Վեսբերգը:
Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էլ ԵԽԽՎ-ն հավանության է արժանացրել Թուրքիայում ժողովրդավարական կառույցների գործունեության մոնիթորինգի վերաբերյալ օրինագիծը: Օրինագծի հիմքում ընկած է Թուրքիայում վերջին շրջանում մարդու իրավունքների, մամուլի ազատության, օրենքի գերակայության ոլորտում գրանցված լուրջ հետընթացի մասին վկայող զեկույցը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ