Թրամփն ընդգծել է Պարսից ծոցի երկրների միասնության կարևորությունը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Աբու Դաբիի թագաժառանգ արքայազն Շեյխ Մուհամեդ բին Զայեդ ալ-Նահայանի հետ հեռախոսազրույցում ընդգծել է Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի միասնության կարևորությունը, բայց ոչ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի ջանքերին ի վնաս: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Նախագահն ընդգծել է Պարսից ծոցի պետությունների համագործակցության խորհրդի միասնության կարևորությունը՝ տարածաշրջանային կայունության համար, բայց ոչ ծայրահեղականության ֆինանսավորման դեմ պայքարի կամ ահաբեկչության ոչնչացման ջանքերին ի վնաս»,- ասված է հաղորդագրությունում:
Հաղորդագրությունում ընդգծվում է, որ կողմերը «համաձայնել են ծայրահեղականության և ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորման դեմ պայքարի վերաբերյալ Էր-Ռիադում ձեռքբերված համաձայնագրերի իրականացման կարևորության հարցում»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Բահրեյնը, Սաուդյան Արաբիան, Եգիպտոսը և ԱՄԷ-ն երկուշաբթի առավոտյան հայտարարել են Քաթարի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու, դիվանագետներին և հասարակ քաղաքացիներին արտաքսելու, այդ երկրի հետ տրանսպորտային հաղորդակցությունը դադարեցնելու մասին՝ Դոհային մեղադրելով ահաբեկչական կազմակերպությունների աջակցության և այդ արաբական պետություններում ներքին իրավիճակի ապակայունացման համար: Նրանց հետևել են նաև այլ երկրներ՝ այդ թվում Լիբիան, Եմենը, Մալդիվները, Մավրիկիոսը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ