Մավրիտանիան խզում է դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ
Մավրիտանիան խզում է Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները։ Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ-ն, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Ըստ հայտարարության, նման որոշումը պայմանավորված է իր քաղաքականությունը շարունակելու «Կատարի համառությամբ»։ «Կատարը նպաստում էր արաբական մի շարք երկրներում ամենաթողություն ու անկարգություններ տարածելուն։ Տարածաշրջանում Կատարի քաղաքականությունը կապակցված է ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու ու ծայրահեղական գաղափարներ տարածելու հետ»,- նշվում է Մավրիտանիայի ԱԳՆ հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ նախօրեին Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան, Բահրեյնը ու ՄԱԷ-ն հայտարարել են, որ խզել են դիվանագիտական հարաբերությունները Կատարի հետ՝ մեղադրելով Դոհային ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու ու Մերձավոր արեւելքում իրավիճակը ապակայունացնելու մեջ։ Լիբիայի, Եմենի, նաեւ Մալդիվների ու Մավրիկիի իշխանությունները նույնպես հայտնել են, որ խզում են հարաբերությունները Կատարի հետ։ Կատարի ԱԳ նախարարը հայտնել է, որ Դոհան պատասխան քայլեր չի ձեռնարկելու։
NEWS.am

















































