Կատարի շուրջ ստեղծված իրավիճակը կարող է արյունահեղության հանգեցնել
Կատարի դիվանագիտական մեկուսացումը կարող է հանգեցնել նոր մեծ պատերազմի, ու Վաշինգտոնը պետք է արագ գործի, այլ ոչ թե սպասի, թե երբ է սկսվելու արյունահեղությունը։ Այս մասին Foreign Policy-ում գրում է Մերձավորարեւելյան քաղաքականության Վաշինգտոնի ինստիտուտի Պարսից ծոցի երկրների նկատմամբ քաղաքականության ծրագրի տնօրեն Սայմոն Հենդերսոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Նրա կարծիքով, տարածաշրջանի սունի երկրները ձգտում էին Իրանի հետ պատերազմի ու հնարավոր է Կատարին պարզապես որպես պատրվակ են օգտագործել՝ «ՀՆարավոր է, մենք պատմական պահի շեմին ենք գտնվում, որը համեմատելի է Սարաեւոյում 1914-ին տեղի ունեցած ավստրիացի դուքս Ֆրանց Ֆերդինանդի սպանության հետ։ Մինչդեռ Սաուդյան Արաբիայի ու ՄԱԷ-ի պաշտոնական նպատակը ոչ թե Իրանը, այլ Կատարն է։ Պաշտոնական Դոհան վաղուց էր Թեհրանի հարցում իր դիրքորոշումով տարբերվում Պարսից ծոցի արաաբական երկրներից։
Հենդերսոնի կարծիքով, այդ պայթյունավտնագ իրավիճակի լիցքաթափման հարցում կարեւոր դերակատարում կարող է ունենալ Վաշինգտոնը, ու ԱՄՆ պետաքարտուղար Ռեքս Թիլերսոնը շահավետ վիճակում է, քանի որ մինչեւ իր պաշտոնակալությունը նա ղեկավարում էր ExxonMobil-ը, որը Կատարի էներգետիկ ոլորտի գլխավոր օտարերկրյա խաղացողն էր։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ