ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկության կդնի Էրդողանի թիկնազորի գործողությունները դատապարտող բանաձեւը
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն այսօր՝ հունիսի 6-ին, կքննարկի Վաշինգթոնում մայիսի 16-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների կողմից խաղաղ ցուցարարների վրա հարձակումը դատապարտող բանաձեւը:
Բանաձեւում նշվում է, որ միջադեպի մեղավորները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն՝ նման դեպքերը հետագայում կանխարգելելու նպատակով, հաղորդում է «Ասպարեզը»:
Բանաձեւի հեղինակներն են Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը (հանրապետական, Կալիֆորնիա), ամենաբարձրաստիճան անդամ Էլիոթ Էնգելը (դեմոկրատ, Նյու Յորք), Ներկայացուցիչների պալատում հանրապետական մեծամասնության ղեկավար Քեւին ՄաքՔարթին (հանրապետական, Կալիֆորնիա) եւ դեմոկրատական խմբակցության երկրորդ ամենաբարձրաստիճան անդամ Սթենի Հոյերը (դեմոկրատ, Մերիլենդ): Բանաձեւը միաձայն ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից մայիսի 25-ին տեղի ունեցած քվեարկության արդյունքում:
Բանաձեւում նաեւ նշվում է, որ ժամեր շարունակ տեւած խաղաղ բողոքի ցույցի ժամանակ բռնությունը ծագել է, երբ Էրդողանի կողմնակիցները եւ Թուրքիայի դեսպանատնից անձինք հրելով ոստիկաններին՝ հարձակվել են ցուցարարների վրա եւ ծեծի ենթարկել: Նշվում է նաեւ, որ ցուցարարները բռնություն չեն հրահրել:
Այս առնչությամբ Ամերիկայի Հայ Դատի հանձնաժմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը կոչ է արել կողմ քվեարկել բանաձեւին, որը դատապարտում է Էրդողանի կողմից ագրեսիան ու անհանդուրժողականությունը մինչեւ Ամերիկյան ափեր արտահանելու փորձը. «Մենք կոչ ենք անում նաեւ արտաքսել Թուրքիայի դեսպանին, չեղարկել սպառազինությունների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ դադարեցնել ցանկացած երկկողմ ռազմական օգնությունը, քանի դեռ Անկարան չի դադարեցրել խոչընդոտել արդարադատությանը»:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ