Մոսկվան սպառնում է Չեռնոգորիայի «թշնամական» գործողություններին պատասխան քայլեր ձեռնարկել
Չեռնոգորիայի իշխանությունների թշնամական քաղաքականության համատեքստում ռուսական կողմը իրեն իրավունք է վերապահում պատասխան քայլեր ձեռնարկել։ Այս մասին ասվում է Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ՝ ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության գործընթացի ավարտի կապակցությամբ։
«Ուշադրություն ենք դարձրել նախօրեին պաշտոնական Չեռնոգորիայից Ռուսաստանի վերաբերյալ ապատեղեկատվության ու քարոզչական չարչրկված կլիշեների հերթական հոսքին»։
Չեռնոգորիայում շարունակվող հակառուսական հիստերիան մեզ մոտ միայն ափսոսանք է առաջացնում։ Չեռնոգորիայի իշխանությունների թշնամական քաղաքականության համատեքստում ռուսական կողմը իրեն իրավունք է վերապահում փոխադարձության հիման վրա պատասխան քայլեր ձեռնարկել։ Քաղաքականության, ինչպես եւ ֆիզիկայի մեջ, յուրաքանչյուր գործողություն ծնում է հակազդում։
Արձանագրենք, որ ստեղծված իրադրության համար պատասխանատվությունը ամբողջովին չեռնոգորիական կողմի վրա է ։ Հաշվի առնելով 2014-ին Չեռնոգորիայի միացումը ԵՄ հակառուսական քայլերին՝ Ռուսաստանը սիմետրիկ քայլեր էր ձեռնարկել 2015-ի օգոստոսին»,- նշված է հայտարարության մեջ։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ