Լուկաշենկոն Բելառուսի ներկայացուցիչներին հետ է կանչել ԵՏՄ մաքսային մարմիններից
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է երկրի ներկայացուցիչներին հետ կանչել ԵՏՄ մաքսային մարմիններից։
«Ես չեմ ստորագրել ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը, քանի որ բազմաթիվ բաներ, որոնք պետք է գործեին չեն գործում։ Ավելին, ես հանձնարարել եմ հետ կանչել ԵՏՄ մաքսային մարմիններից մեր հիմնական մասնագետներին»,- ասել է նա ։ «Ինչո՞ւ են նրանք այնտեղ նստում ու աշխատավարձ ստանում։ Նույնիսկ չեն էլ վաստակում, այլ ստանում են»,- հավելել է Լուկաշենկոն։
Նա համարում է, որ առաջին քայլը պետք է դառնա ապրանքների առգրավման ու տարբեր սահմանափակումների հետ կապված խնդիրների լուծումը։ «Առանց այդ խնդիրների լուծման ես չեմ մոտենա այդ օրենսգրքին»,- շեշտել է Բելառուսի նախագահը։
Նրա խոսքով, վերջին տարում ԵՏՄ-ում ապրանքաշրջանառությունը նվազել է 40 տոկոսով։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)