Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ԱՄՆ պատժամիջոցներին պատասխան քայլեր կձեռնարկի
Իրանը պատասխան քայլեր կձեռնարկի ԱՄՆ նոր պատժամիջոցների կապակցությամբ։ Այս մասին ասվում է Իրանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։
«Իրանը սահմանափակումներ կներդնի ԱՄՆ առանձին անձանց ու ընկերությունների նկատմամբ, որոնք հովանավորում են ծայրահեղական ու ահաբեկչական խմբավորումներին, աջակցում խաղաղ բնակչության սպանություններին ու ճնշմանը։ Այդ անձանց ու ընկերությունների անունները լրացուցիչ կհրապարակենք»,- ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ։
«Պաշտպանական նպատակներով երկրի հրթիռային ներուժի ամրապնդումը Իրանի ժողովրդի օրինական իրավունքն է։ Այդ հարցերին միջամտելու իրավասություն չունեն մյուս պետությունները կամ էլ կազմակերպությոնները ու այդ միջամտությունը միջազգային իրավունքի սկզբունքների խախտում է»,- շեշտված է հայտարարության մեջ։
«Չնայած ԱՄՆ վարչակազմի չմտածված ու շտապողական քայլերին՝ Իրանը կշարունակի հետևել իր սկզբունքային քաղաքականությանը, որն ուղղված է տարածաշրջանային խաղաղությանն ու կայունությանը, ահաբեկչությանն ու ծայրահեղականությանը դիմակայելուն։ Իրանը թույլ չի տա, որ իրագործվեն սիոնիստական վարչակազմի ու դրա հովանավորների վտանգավոր ծրագրերը, որոնք ուղղված են պատերազմ բորբոքելուն»,- նախազգուշացրել է Իրանի ԱԳՆ-ն։
ՀԻշեցնենք, որ ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները, սև ցուցակում հավելելով 13 ֆիզիկական անձանց ու 12 կառույցների։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)