Լոնդոնում ահաբեկչության զոհ են դարձել վեց մարդ
Լոնդոնում հունիսի 3-ի գիշերը տեղի ունեցած ահաբեկչության զոհ են դարձել վեց մարդ։ Այդ մասին հայտնել է Սքոթլանդ Յարդի պետի տեղակալ Մարկ Ռոուլին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ Նրա տվյալներով, հարձակմանը մասնակցել են երեք ահաբեկիչներ։
Փոխոստիկանապետը նշել է, թե երեք ահաբեկիչներին գնդակահարել են Բորոու շուկայի տարածքում՝ ոստիկանություն ահազանգը ստանալուն 8 րոպե անց։ «Կասկածյալներն ունեցել են մահապարտի գոտու նմանվող առարկաներ, որոնք, պարզվել է, խաղալիքներ են»,- ասել է Ռոուլին։
Լոնդոնի շտապօգնությունն էլ հայտնել է, թե դեպքից հետո հիվանդանոցներ են տեղափոխվել մոտ 30 անձինք։ «Թեթեւ վնասվածքներ ունեցող անձանց բուժօգնություն ցուցաբերվել է տեղում»,- նշվում է հաղորդագրության մեջ։
Բրիտանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ահաբեկչական հարձակմանը մասնակցել են հինգ անձինք, որոնք բղավել են «Ալլահ, Աքբար»։ Ըստ The Sun թերթի, իրավապահները որոնում են մյուս երկու ահաբեկիչներին։
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, միկրոավտոբուսը Լոնդոնի կամրջի վրա քշել է բազմության մեջ, որից հետո մեքենայից դուրս են եկել երեք անձինք եւ դանակներով հարձակվել մարդկանց վրա։ Մեքենան սլացել է ժամում 80 կմ արագությամբ։ Ահաբեկչական հարձակումներ են եղել նաեւ Բորոու շուկայում եւ հարավային Վոքսհոլլ շրջանում։
Ժամանած ոստիկանությունը տարհանել է կամրջից մեկ մղոն շառավղով գտնվող բոլոր շինություններն ու զգոսայգիները։ Ոստիկանությունը միջադեպը հետաքննում է որպես ահաբեկչություն։


















































Պաշտոնանկություն՝ Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ
Ֆուտզալ․ Մոլդովա-Հայաստան հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի
ՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ 16.09.2026
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
70 հազարից՝ մինչև 2 մլն դրամ․ խստացվում են կառուցապատողների նկատմամբ տուգանքները (տեսանյութ)
Գրունիսը մահացել է՝ «կատարելով իր պարտքը»
Կայացել է ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարին կից հասարակական խորհրդի նիստը (տեսանյութ)
Անկարայում գոհունակությամբ են հետևում Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին զարգացումներին. Ֆիդան
Կոսովոյի նախկին նախագահ Հաշիմ Թաչիին դատապարտել են 25 տարվա ազատազրկման
«Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսախցիկները գայլերի են ֆիքսել (տեսանյութ)