Պուտինը ՆԱՏՕ-ն անվանել է ԱՄՆ-ի գործիքը, «որտեղ միայն վասալներ կան»
ՆԱՏՕ-ն ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գործիքն է, որտեղ չկան դաշնակիցներ, այլ կան միայն վասալներ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Երբ երկիրը դառնում է ՆԱՏՕ-ի անդամ, նրա համար արդեն դժվար է դիմադրել ՆԱՏՕ-ի երկիր- առաջնորդ ԱՄՆ-ին։ Եվ այնտեղ հեշտությամբ կարող են ինչեր ասես հայտնվել՝ եւ հակահրթիռային պաշտպանության համակարգեր, եւ նոր բազաներ, եւ , եթե պահանջվի, նոր հարվածային համալիրներ։ Իսկ մենք ի՞նչ անենք»,- հարցնում է Պուտինը։
«Մենք պետք է այդ կապակցությամբ ձեռնարկենք հակամիջոցառումներ, այսինքն հրթիռային համակարգերի հարվածի տակ դնենք այն օբյեկտները, որոնք մեր կարծիքով, սկսում են մեզ սպառնալ։ Իրավիճակը լարում է»,- նշել է Պուտինը։
«Ինչո՞ւ ենք մենք այդքան սուր արձագանքում ՆԱՏՕ-ի ընդլայնմանը։ Ըստ էության մենք հասկանում ենք կամ ՆԱՏՕ-ի արժեքների բացակայությունը ու մեզ համար այդ կազմակերպության վտանգը։ Բայց ի՞նչն է մեզ անհանգստանում։ Մեզ անհանգստացնում է որոշումների ընդունման պարկտիկան։ Ես գիտեմ, ինչպես են դրանք ընդունվում»,- հավելել է նախագահը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ