Իսպանուհին 28 տարի կույր է ձևացել, որպեսզի ստիպված չլինի բարևել մարդկանց
Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում բնակվող Կարմեն Խիմենեսը տարիներ շարունակ իրեն կույր է ձևացրել, քանի որ հոգնել էր մարդկանց «բարև» ասելուց, ում իրականում չէր ցանկանում ողջունել:
Ինչպես ներկայացնում է Oddity Central-ը, 28 տարի առաջ իսպանուհին բոլորին, անգամ իր ընտանիքի անդամներին հայտնել է, որ ամբողջությամբ կորցրել է տեսողությունը աչքի լուրջ վնասվածքի պատճառով:
57-ամյա Կարմենը միայն վերջերս է բացահայտել իր խաբեությունը` հայտնելով, որ այդ ողջ ընթացքում հիանալի տեսողություն է ունեցել: Այս բացահայտումը շոկի է ենթարկել նրա հարազատներին, թե նրանք միշտ էլ ինչ-որ կասկածներ են ունեցել նրա հանկարծական հիվանդության շուրջ:
Նրանք երբեմն նկատում էին, որ կինը փորձում է հեռուստացույց նայել աչքի ծայրով: Բացի այդ նա միշտ ներկայացել է կատարյալ խնամված տեսքով:
Բացի ընտանիքի անդամներին բացատրություն տալուց, Կարմենը կանգնած է նաև իրավական խնդիրների առաջ, քանի որ գրանցված է եղել որպես կույր անձնավորություն և հատուկ ֆինանսական օգնություն է ստացել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է