Իվիցա Դաչիչ․ Սերբիան երբեք պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ
Սերբիան երբեք պատժամիջոցներ չի սահմանի Ռուսաստանի դեմ, Պետերբուրգյան տնտեսական ֆորումի բացման արարողության ժամանակ հայտնել է Սերբիայի արտգործնախարար, վարչապետի պաշտոնակատար Իվիցա Դաչիչը, փոխանցում է ՌԲԿ-ն։
Նրա խոսքով, «դա քաղաքական ու բարոյական հարց է»։ «Սերբիան նաեւ չի փոխի ռազմական չեզոքության քաղաքականությունը»,- հավելել է Դաչիչը։ Նա հիշեցրել է, որ Ռուսաստանը Սերբիայի ռազմավարական, տնտեսական, քաղաքական ու արտաքին քաղաքական առաջատար գործընկերներից է։ Նրա խոսքով Սերբիան «շահագրգռված է շարունակել այդ դրական միտումը»։ Մասնավորապես ուզում է աշխուժացնել համագործակցությունը «Ռուսաստանի հետ էներգետիկայի ոլորտում, ավելացնել ապրանքաշրջանառությունը ու ընդլայնել դրան մասնակցող ապրանքների անվանացանկը»։
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, որի երդմնակալությունը անցել է մայիսի 31-ին, Դաչիչի խոսքով, կշարունակի Ռուսաստանի հետ համագործակցության քաղաքականությունը։ Վարչապետի խոսքով Սերբիան բացառիկ նշանակություն է հաղորդում բոլոր համաշխարհային խաղացողների հետ տնտեսական համագործակցությանը։ «Կուզեի շեշտել, որ Սերբիան այն սակավաթիվ երկրներից է, որը ստորագրել է ազատ առեւտրի մասին համաձայնագիր թե Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի, թե ԵՄ-ի ու Թուրքիայի հետ»,- հայտնել է Դաչիչը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է