Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն Ուկրաինային Քննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերը Մեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի 12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք) Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստին Գիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուր Երևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակը Խաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ) Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետո Ընտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)

Մեծածավալ համաձայնություն, որը կվերաբերի ոչ միայն ՈւկրաինայինՔննարկվել են Ռուսաստանից Իրան գազատարների կառուցման և գազի մատակարարման հարցերըՄեքենայի վարորդը չենթարկվելով ազդանշանին՝ դիմել է փախուստի12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակ (ֆոտոշարք)Անահիտ Մանասյանը Ստրասբուրգում մասնակցել է Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեի աշնանային լիագումար նիստինԳիտության համաշխարհային օրը կնշվի Գիտությունների ազգային ակադեմիայում Իսրայելում կառավարություն ձևավորելու հարցում Արաբական քաղաքական դաշինքը կաջակցի ընդդիմությանը Տրանսպորտ, լոգիստիկա և էլեկտրոնային առևտուրԵրևանում բացվել է Գյոթե ինստիտուտի նոր գրասենյակըԽաղային ոլորտում փոփոխություններ են սպասվում (տեսանյութ)Հայաստանի` ՀԱՊԿ-ին անդամակցության հարցը կորոշվի կազմակերպության քննարկումներից հետոԸնտանեկան բռնության ահազանգով մեկնած ոստիկանները հայտնաբերել են նաև 2,5 կգ չորացված կանեփի զանգված (տեսանյութ)Ծանրորդ Գարիկ Կարապետյանը չի շարունակի պայքարն Աշխարհի առաջնությունումՆախատեսվում է Հարսնաքար հանգստյան գոտուց մինչև Սևանի թերակղզի կառուցել ճեմուղիՈւկրաինայում անվտանգության գեներալ է ձերբակալվել Մյուս շաբաթ ՀԱՊԿ խորհուրդը կարող է Հայաստանին զրկել ձայնի իրավունքից. ՌԴ ԱԳՆՄշակվում է հայկական TOEFL- ը՝ հայերենի իմացության ստուգման եւ գնահատման նոր համակարգըԱմերիկյան տեխնոլոգիական ընկերությունների բաժնետոմսերը անկում են ապրելԼիտվա-Բելառուս սահմանի մոտակայքում մեկնարկել են ՆԱՏՕ-ի զորավարժություններըԲԸՏՄ-ն Շիրակում և Կոտայքում կասեցրել է 2 բետոնահանգույցի շահագործումԿրեմլը որեւէ տեղեկություն չունի Թրամփի հայտարարած խաղաղության համաձայնագրի մասինԱՄՆ ճնշման պատճառով Թուրքիան դադարեցրել է գազի ներկրումն Իրանի տարածքովԹրամփը և Կատարի էմիրը քննարկել են տարածաշրջանում լարվածության թուլացմանն ուղղված ջանքերըԻնչպիսի՞ եղանակ է սպասվում Մինչև մարտ ամիս գազի թանկացում չենք ունենալուԿորսիկայում ջրհեղեղների հետևանքով 2 մարդ է զոհվելԵՄ դեսպանը ողջունել է բարձրագույն կրթության որակի գնահատման ազգային շրջանակի ստեղծումըԳետահովիտի համայնքապետարանի վարչական շենքը համայնքին վերադարձնելու նպատակով հայց է ներկայացվել դատարանՆեբրայի երկնային սկավառակն այժմ Պատմության թանգարանում էԱյսօր Հայաստանը վերաձևակերպում է սփյուռքի հետ հարաբերություններըԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկըԻնձ համար առանցքային է, որ բուժօգնության կազմակերպման գործընթացը հասանելի լինի քաղաքացու համար. ԱվանեսյանԼրացուցիչ միջոցներ՝ Վահան Տերյանին նվիրված խաղարկային-վավերագրական ֆիլմի ստեղծման համարՀԲՖ նախագահ Արթուր Նազարյանը հանդիպել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահ Խորխե Գարբախոսայի հետՉկա պետությունից ավելի կարևոր բան Պարզվում է մեր ձուկը շատ էլ լավն է՝ Էմիություններում էլ կարող է վաճառվելԱնչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարած անձը դատապարտվել է 10 տարվա ազատազրկմանՈրտեղ ունեցել ենք երաշխավորներ, ավարտվել է աղետովՀՀ դեմ պատժամիջոցները հարյուր հազարավոր գյուղացիների փողոց հանելու նպատակ ունեին․ ՊապոյանՀայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրըFAF-ը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է հավաքականի նախկին ֆուտբոլիստի թեկնածությունըՄելանյա Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Կիևի և Մոսկվայի ներկայացուցիչներինՍԴ նախագահ է ընտրվել Վլադիմիր ՎարդանյանըՄենք ցանկանում ենք շարունակել գեղեցիկ ֆուտբոլ ցուցադրելՌուսաստանի և Ուկրաինայի պատերազմում հաղթող լինելու հավանականությունը քիչ է. ՌյուտեՌուբիոն վերջնական որոշում դեռ չի կայացրելԻրազեկում. Նոր կենսաչափական փաստաթղթեր ստանալու նախագրանցումը՝ քայլերով (տեսանյութ)Նաիրիի համայնքային ոստիկանները բացահայտել են մոպեդի գողությունը․ գողոնը հայտնաբերվել է (տեսանյութ) Դոնալդ Թրամփը մասնավոր հանդիպում է ունեցել Պուտինի բանագնացի հետՀայաստանը շատ բան է տալիս ԵԱՏՄ-ին և պետք է նաև ստանա. Պապոյան
Հայաստան

Անձամբ ես չեմ պլանավորում ակտիվ քարոզարշավ իրականացնել

Նիկոլ Փաշինյանի «այո»-ն առանց «ոչ»-ի չի մնա։ Ընդդիմադիր քաղաքական ուժերը որոշեցին չմտնել այս «կեղծ եւ հակասաhմանադրական» գործընթացի մեջ, բայց, ինչպես ասում են, սուրբ տեղը դատարկ չմնաց․ «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանն ու մի քանի տասնյակ իրավաբաններ հայտ ներկայացրին՝ ձեւավորելու «ոչ»-ի շտաբը։ Բայց դեռ հայտնի չէ՝ ինչ մարտավարություն են ընտրելու քարոզարշավին, եւ ովքեր են լինելու նախաձեռնող խմբում։ Ավելի ճիշտ՝ դեռ գաղտնի են պահում։

«Այս պահի դրությամբ մենք չունենք ասելու ավելին մեր հանրությանը, քան օր առաջ արած մեր հրապարակումն էր, որ նախաձեռնող խմբով մենք պատրաստվում ենք կոնսուլտացիաներ անել եւ դրանց դրական ելքի պարագայում դիմել ԿԸՀ-ին՝ որպես «ոչ» քարոզչական կողմ, այլ ոչ թե շտաբ գրանցելու համար։ Այս պահի դրությամբ կարող եմ ավելացնել, որ այդ որոշումը կայացված է, եւ այսօր մենք կդիմենք ԿԸՀ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։

- Իսկ ովքե՞ր են լինելու ձեր նախաձեռնող խմբում, որը պետք է նվազագույնը 50 հոգուց բաղկացած լինի։

- Չէի ուզենա այսօր դրա մասին խոսել։ Նախ՝ բացառապես իրավաբաններ են, սա ուզում եմ հատուկ ընդգծել։ Սա իրավաբանների անունից ներկայացված հայտ է, նրանցից շատերը փաստաբան են, կան նաեւ հանրությանը հայտնի անձինք։

- Իսկ Արթուր Վանեցյանն այդ ցանկում կա՞ կամ կապ ունի՞ ձեր նախաձեռնության հետ։

- Արթուր Վանեցյանը, իմ տեղեկությամբ, իրավաբան չէ մասնագիտությամբ։ Մեր նախաձեռնության բոլոր անդամներն իրավաբաններ են, բացառապես իրավաբաններից կազմված խումբ է լինելու։ Եվ երկրորդը կարող եմ ասել, որ օրենքով նախատեսված 50 նվազագույն անդամից ավելի մեծ է լինելու թիվը։

- Իսկ հանձնաժողովներում անդամներ ունենալո՞ւ եք։

- Ուզում եմ հիշեցնել մեր հայտարարությունը՝ վերահսկողական մեխանիզմների գործադրմանը նպաստելու մեր պատրաստակամության մասին։ Այսինքն՝ ավելի շատ վերաբերում է ոչ թե հանձնաժողովի անդամ ունենալուն, կարող է մեր թիմից մեկ-երկու հոգի փորձ ունենա՝ հանձնաժողովի անդամ լինելու, չգիտեմ, բայց մենք առաջարկելու ենք այն ուժերին եւ քաղաքացիներին, որոնք «այո»-ն բացառող մոտեցում ունեն, եթե ունեն այդպիսի հնարավորություն, որ հանդես գան որպես հանձնաժողովի անդամ, որպես վստահված անձ, մենք այդ հնարավորությունը կտանք։

- Իսկ քարոզարշավ անելո՞ւ եք, գնալո՞ւ եք մարզեր՝ հանդիպումների։

- Եթե քարոզարշավը դիտենք իրավական տեսանկյունից, ապա, ինքնաբերաբար, տրվում են եթերային ժամեր եւ այլն։ Մենք այդտեղ եւս առաջարկելու ենք մեր հանրությանը, որ բոլոր «այո»-ն բացառող մոտեցումներ ունեցողներին, եթե ցանկություն ունեն ներկայացնելու իրենց փաստարկները, այդ հնարավորությունը տրվելու է։ Միգուցե նաեւ մեր նախաձեռնող խմբի անդամները հանդես գան, բայց բացառապես իրավական, այլ ոչ թե քաղաքական տիրույթում՝ ներկայացնելով հարցի իրավական կողմը։ Անձամբ ես չեմ պլանավորում ակտիվ քարոզարշավ իրականացնել այս հակասահմանադրական գործընթացում։

- Մի կողմից ասում եք՝ հակասահմանադրական գործընթացի քարոզարշավին չեք մասնակցելու, մյուս կողմից հայտ եք ներկայացրել՝ մտնել այդ հակասահմանադրական գործընթացի մեջ։ Սա ինչպե՞ս հասկանանք։

- Մենք շարունակում ենք պնդել, որ սա հակասահմանադրական գործընթաց է, ավելին՝ նախաձեռնող խմբի կազմում գտնվող անձանց ճնշող մեծամասնությունն այն նույն իրավաբաններն են, որոնք մոտ 10 օր առաջ խնդրագրով դիմեցին հանրապետության նախագահին՝ խնդրելով չստորագրել այս հակասահմանադրական նախագիծը եւ չնշանակել հանրաքվե։ Բայց, չլինելով քաղաքական գործիչներ, մենք այն համոզմանն ենք, որ մենք հնարավորություն ունենք այս հակասահմանադրական գործընթացի կապակցությամբ առաջացող ռիսկերը գոնե մի փոքր նվազեցնել։ Որովհետեւ, եթե չլինի երկրորդ կողմ, ապա հակասահմանադրականից բացի, այս գործընթացը նաեւ արդարացիության խնդիր կունենա, որովհետեւ որեւէ մեկն այդպես էլ չի իմանա՝ ինչ տեղի ունեցավ ապրիլի 5-ին, որեւէ մեկը չի լինի, որ վերահսկի, որ «այո»-ի քարոզարշավը լինի օրենքի սահմաններում, որեւէ մեկը չի լինի, որ իրավական հարցեր կարողանա բարձրացնել, օրինակ, տեղամասերում։

- Իսկ չե՞ք կարծում, որ ֆեյք-ընդդիմություն կդառնաք եւ ջուր կլցնեք իշխանության ջրաղացին։

- Քաղաքական նկատառումները երկրորդական եմ ես համարում: Կասեմ հետեւյալը․ նախ՝ ես չեմ կարծում, որ որեւէ մեկը կկարողանա անկեղծորեն պնդել, որ կոնկրետ Ռուբեն Մելիքյանը կամ մեր նախաձեռնող խմբում գտնվող շատ ուրիշներ ունակ են լինելու ֆեյք ընդդիմության»։ Մեր դիրքորոշումները շատ հստակ մենք շարունակում ենք արտահայտել տարբեր ապօրինությունների շուրջ, եւ այս պայմաններում անհնարին է մեզ համարել ֆեյք ընդդիմություն։

- Ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներն ասում են, որ պետք է «ոչ»-ի դրոշը գետնին թողնել, որպեսզի իշխանությունը թիրախ չունենա հայհոյելու։ Դուք այսօր կարող եք հայտնվել իշխանության թիրախում։

- Մենք եւ իշխանությունները տարբեր տիրույթներում ենք գտնվում, մենք մասնագետներ ենք, առիթ կունենանք խոսելու, ես կարծում եմ, որ այս նախաձեռնությունը ճիշտ է, եւ ռիսկերը շատ ավելի մեծ կլինեին, եթե այսպիսի նախաձեռնություն չլիներ։

- Ի դեպ, դուք քարոզելու եք հենց «ո՞չ»-ի օգտին, թե՞ նաեւ չմասնակցելու։ Ինչպե՞ս եք վերաբերվում բոյկոտի քարոզչությանը։

- Այդ հարցին դեռ վաղաժամ է անդրադառնալը։ Իսկ այս հակասահմանադրական հանրաքվեին չքվեարկելու դիրքորոշում ունեցող քաղաքացիներին վերաբերվում եմ ընդգծված դրական։