ՔՊ թեկնածուներից մեկն ԻԻՀ քաղաքացի՞ է
Մեզ տեղեկություն էր փոխանցվել, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածուներից մեկը չի բավարարում քաղաքացիության ցենզին կամ հանդիսանում է նաև ԻԻՀ քաղաքացի, ինչն արգելված է։ Մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Ընտրությունների վերահսկման կոմիտեի անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
Նա նշեց, որ համապատասխան գրություն են ուղարկել, և այդ անձը կապվել է իրենց հետ՝ խոստանալով պարզաբանումներ ներկայացնել.
«Սպասում ենք այդ պարզաբանումներին, և դրանք ստանալու դեպքում կներկայացնենք դրանց գնահատականները»,-ասաց Ռուբեն Մելիքյանը։
Իրավապաշտպանն անդրադարձավ նաև ընտրական ցուցակների հետ կապված խնդիրներին։ Ընտրությունների վերահսկման կոմիտեն այս պահի դրությամբ արձանագրել է, որ 38 անձ նույն անուն-ազգանունով և անձնական տվյալներով երկու տարբեր տեղերում են գրանցված.
«Տեսականորեն հնարավոր է, որ խոսքը տարբեր մարդկանց մասին լինի, բայց դրա հավանականությունը շատ փոքր է։ Մենք շարունակելու ենք այս ուղղությամբ աշխատել, վերհանել նոր անուններ և անպայման ընտրություններից հետո եթե պարզվի, որ երկու տեղում էլ քվեարկել են, ապա մենք անպայման հաղորդում կներկայացնենք ոստիկանություն։ Զգուշացնում ենք, եթե կան մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով ընդգրկված են երկու տարբեր ցուցակում և պատրաստվում են երկու տեղում էլ քվեարկել, թող զգուշանան։ Ամեն ինչ անելու ենք, որ ֆիքսենք»,-նշեց Ռուբեն Մելիքյանը։


















































Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») կալանավորելու մասին վերաքննիչ դատարանի նորաթուխ դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշումն է
Քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավաճա՛ն» գոչելու համար. Մելիքյան
Կապիտուլյանտների այս իշխանությունը երևի որոշել է քարոզարշավը լցնել «աղմուկով ու փոշիով», որ ամեն ինչ լղոզվի
Արդյո՞ք գործ չունենք առնվազն «կասկածելի» դեպքի հետ (լուսանկար). Մելիքյան
Ի՞նչ եք պայմանավորվել. Բացահայտե՛ք
Մենք միանգամայն արժանիորեն դուրս եկանք հաջորդ փուլ
Wildberries-ի կողմից տրամադրված փոխհատուցումների ընդհանուր ծավալը կազմում է մի քանի միլիարդ ռուբլի
Ուրումչիի մշակութային ուղին. Գրանդ բազար
«Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը. Գլխավոր դատ...
Մահացել է աշխարհի չեմպիոն և «Միլանի» լեգենդ Ֆրանկո Բարեզին
«Claude» արհեստական բանականությունը թեստավորման ժամանակ կոտրել է 3 ընկերության համակարգեր
BP-ն վաճառում է Հյուսիսային ծովում իր բիզնեսը և դուրս գալիս տարածաշրջանից
Կարլոս Էսպին պայմանագիր է կնքել «Ռեալ Մադրիդի» հետ
Աբու Դաբին կունենա համաշխարհային արվեստի նոր կենտրոն
Մնացական Սաֆարյանն ու Պորտուգալիայի նորանշանակ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգ...