Ռուսաստանը պաշտոնապես դուրս է եկել Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոնվենցիայից
Եվրոպայի խորհուրդը հայտնել է, որ կիրակի օրը՝ նոյեմբերի 1-ին, պաշտոնապես ուժի մեջ է մտել Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի ու պատժի կանխարգելման եվրոպական կոնվենցիայից Ռուսաստանի դուրս գալու որոշումը։
Գործընթացն ուժի մեջ է մտել Մոսկվայի պաշտոնական ծանուցումից ճիշտ մեկ տարի անց. Ռուսաստանն այն Ստրասբուրգ էր ուղարկել դեռ 2025 թվականի հոկտեմբերի 30-ին։
Եվրոպայի խորհրդի գնահատմամբ՝ այս քայլով ամբողջությամբ դադարում է Ռուսաստանի բանտերում ու կալանավայրերում գտնվող անձանց վիճակի նկատմամբ միջազգային անկախ վերահսկողությունը, որն իրականացնում էր Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն։
Ռուսաստանն այս համաձայնագրին անդամակցում էր 28 տարի՝ սկսած 1998 թվականից։ Մոսկվան չեղարկման գործընթացը սկսել էր պատճառաբանությամբ, որ Եվրախորհուրդն արգելափակում է կոմիտեում Ռուսաստանի ներկայացուցչի ընտրությունը։
ՌԴ արտաքին գործերի նախարարությունը վստահեցրել է, որ կոնվենցիայից հրաժարվելը չի ազդի քաղաքացիների իրավունքների պաշտպանության վրա, քանի որ երկիրը շարունակում է մնալ ՄԱԿ-ի համանման մեխանիզմների անդամ։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին