Թրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն անդրադարձել է Իրանի հետ հակամարտությանը՝ նշելով, որ Թեհրանը ցանկանում է համաձայնության հասնել։
«Շատ մեծ հավանականություն կա, որ մենք համաձայնության կգանք։ Նրանք շատ են ցանկանում գործարք կնքել»,- ասել է նա։ Ըստ Թրամփի՝ «Իրանը չար պետություն է, որը սպանել է մեր բազմաթիվ քաղաքացիների»։
Հնարավոր ռազմական գործողությունների մասին խոսելիս ԱՄՆ նախագահը նշել է․ «Հնարավոր է՝ ստիպված լինենք հարվածել Pickaxe-ին, բայց դա մեծ խնդիր չէ։ Մենք կարող ենք դա անել բառացիորեն մեկ ժամում»։
Թրամփի խոսքով, Իրանի դեմ պատերազմը շատ մեղմ է. «Ե՞րբ ենք մենք վերջին անգամ որևէ բան կրակել։ Սա պատերազմ չէ։ Սա շատ մեղմ պատերազմ է»։ Նա հիշատակել է նաև համաշխարհային պատերազմները. «Ի՞նչ է պատերազմը։ Պատերազմը մարտական գործողություններն են։ Նայեք Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներին։ Ե՞րբ եք վերջին անգամ տեսել, որ մենք կռվում ենք Իրանի դեմ»։
ԱՄՆ նախագահը հավաստիացրել է, որ Իրանի դեմ պատերազմի վրա ԱՄՆ-ն ծախսել է 30 միլիարդ դոլար, սակայն նա այդ գումարը համարել է ոչ այնքան մեծ՝ հայտարարելով. «Դա չնչին գումար է»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հոդվածը հրապարակվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի մասնագիտա...
Հայաստանի ըմբշամարտի հավաքականը նվաճեց առաջին մեդալը
Նարեկ Նալբանդյանի և Դավիթ Ղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել
Նիդերլանդները հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2027»-ին
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
ՔԿ նախագահը ԱՄՆ-ում մասնակցել է Ոստիկանության պետերի միջազգային ասոցիացիայի համաժողովին
Եթե օրենքի ընդունումը թույլ տա փրկել ընտանեկան բռնության թեկուզ մեկ զոհի կյանք, ուրեմն միանշանակ պետ...
Ռոբոտը զբոսայգում երգել է երեխաների համար, պարել այցելուների հետ և լուսանկարվել
Արդար չէ մեզ մեղադրել քաղաքական բռնաճնշման համար