Օդերևութաբանները կրկին փոթորկի նախազգուշացում են հայտարարել Մոսկվայում
ՌԴ օդերևութաբանները նախազգուշացրել են Մոսկվայում օրվա ընթացքում սպասվող մինչև 15-20 մ/վրկ ուժգնությամբ քամու մասին, հայտնում է ТАСС-ը:
«Հունիսի 1-ից մինչև հունիսի 2-ի ժամը 11։00-ն Մոսկվայում և Մոսկվայի մարզում տեղ-տեղ սպասվում է կարճատև անձրև, քամու ուժգնացում մինչև 15-20 մ/վրկ»,- ասված է օդերևութաբանական ծառայության հաղորդագրությունում:
Չորեքշաբթի Մոսկվայում նույնպես նախազգուշացրել էին քամու ուժգնացման մասին:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 29-ին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ուժգին փոթորկի հետևանքով զոհվել է 16 մարդ: Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն մանրամասնել էր, որ փոթորկի հետևանքով Մոսկվայում մահացել է 11 մարդ։ Ավելի ուշ Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը հայտնել էր, որ Մերձմոսկվայում մահացել է 5 հոգի: Քաղաքապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ տարերային աղետի հետևանքով տապալվել էր մոտ 3.500 ծառ: Բացի այդ, փոթորիկը վնասել էր ավտոմեքենաները, էլեկտրափոխանցման լարերն ու երկաթուղային ճանապարհները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է