Հիլարի Քլինթոնը նախազգուշացրել է, որ Պուտինն ուզում է ծնկի բերել ԱՄՆ-ին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Code Conference-ին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ուզում է ԱՄՆ-ին ու ամերիկացիներին ծնկի բերել:
Ինչպես նշում է variety.com-ը, Քլինթոնն այս մասին ասել է՝ խոսելով 2016թ. նոյեմբերին կայացած նախագահական ընտրությունների և դրանցում իր կրած պարտության մասին:
Քաղաքական գործիչը նկատել է, որ Ռուսաստանը զգալի դերակատարում է ունեցել իր պարտության հարցում:
«Կարծում եմ՝ կարևոր է լուրջ դասեր քաղել անցած քարոզարշավից: Միջամտած ուժերին չէր հետաքրքրում միայն ընտրությունների ելքին ու քաղաքականությանն ազդելը: Նրանց հետաքրքրում է նաև մեր տնտեսությունն ու մենք՝ որպես ազգ»,-նշել է Քլինթոնը՝ հավելելով, որ թեև ռուսական կողմի միջամտությունն առաջին հերթին ուղղված էր իր դեմ, այնուհանդերձ՝ դրա նպատակն էր նաև Միացյալ Նահանգների՝ որպես երկրի ունեցած ձեռքբերումներն ի չիք դարձնելը:
Նախկին պետքարտուղարի կարծիքով՝ Վլադիմիր Պուտինի մեծ հավակնությունները չեն սահմանափակվում իրենով ու նպատակ են հետապնդում ապակայունացնել երկիրը:
«Կարևոր է, որպեսզի ամերիկացիները, տեխնոլոգիական և բիզնես ոլորտների ներկայացուցիչները հասկանան, որ Պուտինն ուզում է ծնկի բերել մեզ: Նա ՊԱԿ-ի (Պետանվտանգության կոմիտե, КГБ) հին գործակալ է»,-եզրափակել է Քլինթոնը:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 8-ին կայացած ընտրություններից հետո բազմաթիվ արևմտյան լրատվամիջոցներ Կրեմլին մեղադրեցին ընտրություններին միջամտելու ու Դոնալդ Թրամփի հաղթանակին նպաստելու համար:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է