Միջուկային սպառազինությունների արդիականացման համար ԱՄՆ-ից 85 մլրդ դոլար կպահանջվի
Մինչ Ռուսաստանն ու Չինաստանը կատարելագործում են իրենց միջուկային հզորությունները, Պակիստանը, Հնդկաստանն ու Իսրայելը շարունակում են նոր միջուկային զենք ստեղծել՝ ԱՄՆ ՌՕՈւ ներկայացուցիչները ավելի շատ են մտահոգվում՝ արդյոք անցած շաբաթ Վանդենբերգ ավիաբազայից փորձարկված Minuteman III –ն ունակ է հաղթահարել հակառակորդի հակահրթիռային պաշտպանության համակարգերը, գրում է The Los Angeles Times։ Դոնալդ Թրամփի վարչակազմի ամենադժվար ու ծախսաշատ խնդիրներից մեկն է նախագահի խոստումին համաձայն զինված ուժերը, այդ թվում հնացած միջուկային ներուժը արդիականացնելը, գրում են հեղինակները։
Պենտագոնը սկսել է Minuteman-ը նոր սերնդի հրթիռռներով ու կառավարման կենտրոններով փոխարինելու աշխատանքը, բայց այդ ծրագրի իրականացման համար երկիրը պետք է աստղաբաշխական գումար ծախսի՝ 85 մլրդ դոլար, ինչը ԱՄՆ ԶՈՒ պատմության ամենաթանկարժեք նախագծերից է։
Երկու պաշտպանական ֆիրմաներ ստանալու են տարեկան 359 մլն դոլար արժողության 3 տարվա պայմանագրեր, իսկ փորձարկումները պետք է սկսվեն 2020-ականների կեսերին, հայտնում են լրագրողները։
Հրթիռների նոր զինանոց ստեղծելու հսկայական գինն արդեն բանավեճեր է առաջացրել ամերիկյան ռազմական իսթեբլիշմենթում՝ որքանո՞վ է անհրաժեշտ 21-րդ դարում ստորգետնյա զինանոցում 400 ռազմավարական հրթիռ պահելը։
Այս բանավեճը ստիպել է մտածել ԱՄՆ միջուկային ռազմավարության էության ու միջուկային տրիադայի նպատակահարմարության մասին, որը բաղկացած է սուզանավերի հրթիռներից, ռազմավարական ռմբակոծիչներից ու ստորգետնյա զինանոցներից։
Միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների ոչնչացման օգտին փաստարկները հիմա ավելի են ուժեղացել , քանի որ սուզանավերի ու ռազմավարական ռմբակոծիչների հնարավորությունները այնքան են ընդլայնվել, որ դրանք հիմա ավելի շատ են ունակ կանխել թշնամական հարձակումը, գրում է պարբերականը։
«Ըստ էության ՄԲՀ համակարգերը հնացած են ու ռիսկային,- ասում է պաշտպանության նախկին նախարար Ուիլյամ Փերին,- դրանք կարող են մոտեցնել քաղաքակրթության վաճխանը կեղծ տագնապի պատճառով։ Դա ավելորդ պատասխանատվություն է՝ մենք կարող են զսպում ապահովել նաեւ առանց դրանց»։
Իսկ այս տեսակետի ընդդիմախոսները հակադարձում են,որ հիմա աշխարհում միջուկային սպառազինությունները ոչ թե անհետանում են, այլ հակառակը՝ ընդլայնվում։
«ՄԻջուկային զնեքը մեր ազգային կայունության հիմքն է,- ասում է գեներալ մայոր Ֆրեդ Սթոսը,- իսկ ՄԲՀ-ն ամենապատասխանատու բաղադրիչն է։ ՄԲՀ-ն տրիադայի ամենակայունացնող բաղադրիչն է։ Ռուսաստանն ունի նման տրիադա , Չինաստանն էլ է մոտ դրան», հավելում է գեներալը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է