Իսպանիան ԵՄ–ին ռազմական ինտեգրման կոչ է անում՝ նոր սպառնալիքներին ընդառաջ
«Եվրոպան շրջապատված է այնպիսի արտաքին ճգնաժամերով, որոնց ոչ մի երկիր ունակ չէ միայնակ դիմակայել։ Իսկ նոր սպառնալիքները՝ կիբերհարձակումները կամ գլոբալ ահաբեկչությունը կասկածի տակ են դնում «մեկ պետություն,մեկ բանակ» մոդելը, գրում է EL PAÍS-ի լրագրող Լուսիա Աբելյանը։ «Իսպանիան Բրյուսելին ներկայացրել է եվրոպական ռազմական ներուժի մասին խիստ վերլուծական զեկույց ՝ պաշտպանության համակարգման ու ինտեգրման կոչ անելով», գրում է պարբերականը
«Քաղաքական անպատասխանատվություն կլինել չլուծել իր սեփական կարիքների ու շահերի հարցում ռազմավարական գործողությունների տեսակետից Միության անկարողության խնդիրը», մեջբերում է պարբերականը իսպանական կողմի զեկույցը։
Իսպանիայի նախաձեռնությունը ներդաշնակ է նաեւ Գերմանիայի կանցլեր Մերկելի կոչին․ «Մենք եվրոպացիներս, պետք է ինքներս մեր ճակատագրի տերը դառնանք»։
ԵՄ 28 երկրների ընդհանուր պաշտպանական բյուջեն տարեկան 200 մլրդ եվրո է։ «Ըստ երեւույթին այդ հսկայական գումարը շատ վատ է ներդրվում, եթե վերջին հաշվով ԵՄ-ն ռազմական տեսակետից վճռորոշ ուժ չի համարվում»,- խոստովանում է Իսպանիայի կառավարությունը զեկույցում։ Խնդիրը համակարգման պակասն է։
Իսպանիան առաջարկում է ուժեղացնել բոլոր այն միջոցառումները, որոնք Բրյուսելը կիրառում է իր պաշտպանական ծրագրերում։ Օրինակ «մշտական համագործակցությունը՝ այսպես կոչված «պաշտպանական Շենգենը», որը տարեվերջին կմիավորի այդ ոլորտում առաջ շարժվելու ցանկություն ունեցող երկրներին», ասվում է հոդվածում։
Մյուս երկրները նույնպես ԵՄ-ին են նեկայացնում իրենց զեկույցները։ Հաջորդ շաբաթ ԵՀ-ն կհրապարակի պաշտպանության եվրոպական հիմնադրամի ստեղծման ծրագիրը

















































