Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու էստոնացի դիվանագետների
Մոսկվան պերսոնա նոն գրատա է հայտարարել երկու էստոնացի դիվանագետների։ Ռուսաստանի ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ ռուս երկու դիվանագետների անցանկալի անձ հայտարարած Էստոնիայի իշխանությունների ոչ բարյացակամ ակցիայի կապակցությամբ մայիսի 31-ին Ռուսաստանի ԱԳՆ են կանչել Էստոնիայի դեսպան Ա․ Խիլպուսին։
«Դեսպանին հանձնվել է նոտա, որում նշված է, որ որպես Էստոնիայի վերոնշյալ սադրիչ քայլի պատասխան՝ որոշում է կայացվում Սանկտ Պետերբուրգում Էստոնիայի հյուպատոս Յա․ Կիրիկմյաեին ու Հյուպատոսարանի Պսկովյան գրասենյակի ղեկավար Կ․ Կանարիկին պերսոնա նոն գրատա հայտարարել։ Նշված էստոնացի դիվանագետները պետք է լքեն Ռուսաստանի տարածքը հինգ օրվա ժամկետում։
Ռուսական կողմը նորից շեշտել է, որ էստոնական իիշխանությունների շարունակվող ապակառուցողական քաղաքականությունը անպայման ամենաբացասական ձեւով կանդրադառնա երկկողմանի հարաբերությունների վրա։ Նման քաղաքականության հետեւանքների ամբողջ պատասխանատվությունը էստոնական կողմի վրա է, նշել են ՌԴ ԱԳՆ-ից։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է