Ռուսաստանն արտաքսել է 5 մոլդովացի դիվանագետի՝ Քիշնևի գործողություններին ի պատասխան
Ռուսաստանն արտաքսում է հինգ մոլդովացի դիվանագետ ի պատասխան Քիշնևի համանման գործողություններին: Այդ մասին ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Դիվանագետներին հրահանգվել է հեռանալ Ռուսաստանից երեք օրվա ժամկետում: Ընդ որում գերատեսչությունում հույս են հայտնել, որ Քիշնևը կգիտակցի Ռուսաստանի նկատմամբ իր ոչ բարեկամական գործողությունների անարդյունավետությունը և գործընկերության սկզբունքներին և փոխադարձ վստահությանը հակասող ձեռնարկված քայլի ապակառուցողական բնույթը:
Մոլդովայում Ռուսաստանի դեսպանատունը երկուշաբթի նոտա է ստացել հինգ ռուս դիվանագետի անցանկալի անձ հայտարարելու մասին: Ինչպես հայտարարել է Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը, որոշումը կայացվել է հատուկ ծառայություններից ստացված տեղեկատվության հիման վրա:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է