ՌԴ ԱԻՆ-ը նախազգուշացրել է Մերձմոսկովյան շրջանում սպասվող ուժեղ քամու մասին
ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի մարզային վարչությունը մարզում մայիսի 31-ին եղանակային անբարենպաստ պայմանների մասին նախազգուշացում է հրապարակել, հայտնում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով գերատեսչության կայքը:
Նշվում է, որ սպասվում է մինչև 24 մ/վ ուժգնությամբ քամի:
«ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության Մոսկվայի մարզային վարչությունը նախազգուշացնում է. մայիսի 31-ին մինչև առավոտվա ժամը 7:00-ն սպասվում է անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում՝ մինչև 15-20 մ/վրկ, տեղ-տեղ մինչև 24 մ/վրկ»,-ասված է հաղորդագրությունում:
Կայքում նաև հրապարակվել են խորհուրդներ արտակարգ եղանակային պայմաններում վարքի մասին: Անձրևի ժամանակ խորհուրդ է տրվում մնալ տանը կամ թաքստոցում, ուժեղ քամու ժամանակ հարկավոր է մեքենան կայանել ավտոտնակում կամ կայանել ծառերից հեռու և այլն:
Ավելի վաղ հաղորդվել է, որ մայիսի 29-ին Մոսկվայի մարզում տեղի ունեցած ուժգին փոթորկի հետևանքով զոհվել է 16 մարդ: Ռուսաստանի Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն մանրամասնել էր, որ փոթորկի հետևանքով Մոսկվայում մահացել է 11 մարդ։ Ավելի ուշ Մոսկվայի մարզպետ Անդրեյ Վորոբյովը հայտնել էր, որ Մերձմոսկվայում մահացել է 5 հոգի: Քաղաքապետի մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ տարերային աղետի հետևանքով տապալվել էր մոտ 3.500 ծառ: Բացի այդ, փոթորիկը վնասել էր ավտոմեքենաները, էլեկտրափոխանցման լարերն ու երկաթուղային ճանապարհները:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է