Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերին ՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպք Դավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզ Ժաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալը Քոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջ Վարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքը Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Երբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենի Նախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցեր Ինչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույց Ռումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրել

ՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբԴիմակայելու արվեստՀՀ ֆինանսների նախարարը շինարարության ակտիվության աճը կապել է Հայաստանի ներդրումային գրավչության հետԱռաջիկա օրերին օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա Երբ թիմը հոգնում է, բայց շարունակում է նույն ռիսկային ոճով պաշտպանվել, վտանգը կրկնապատկվում էՀարստացված ուրանը Իրանի ազգային հարստությունն էԱպօրինի զենք-զինամթերքի հայտնաբերում և կամավոր հանձնումՊենտագոնը հաստատել է Լեհաստանում ամերիկյան ռազմաբազայի կառուցումըՆիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել COP31-ի առաջնորդների գագաթնաժողովի տեսալուսանկարահանման արարողությունիցՀամայնքների համաչափ և կայուն զարգացումը մեր Կառավարության ծրագրային կարևոր առաջնահերթություններից ենԱԺ-ում քննարկվել է սոցիալական ծախսերից ՀԿ-ներին, ԶԼՄ-ներին և կուսակցություններին գումար ուղղելու նախագիծըՎահե և Վիգեն Բադալյանները հայց են ներկայացրել 1in.am-ի դեմ՝ գործարար համբավի պաշտպանության պահանջովՔոչարյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան100 գաղափար Հայաստանի համար63–72 տարեկան քաղաքացիները կարող են բիզնես նախաձեռնություններ սկսելՄարզչական շտաբը պարզապես որոշել է կանխարգելիչ քայլի դիմելՀեռուստահաղորդավարուհուն գտել են արյան մեջ՝ իր ննջասենյակում. ամուսինը ձերբակալվել է սպանության կասկածանքով  Գերմանիան արգելել է չինական մեքենաների մուտքը ռազմական օբյեկտներTotal Chess World Championship Tour Pilot մրցաշարի կայծակնային փուլում հաղթել է Մագնուս ԿառլսենըՌուսաստանի գլխավոր թիրախը դարձել է Ուկրաինայի էներգետիկ ոլորտըՆորթ Հոլիվուդում ավտոմեքենան մխրճվել է մարդկանց մեջ. առնվազն երեք մարդ է զոհվել«Հանրապետություն» կուսակցության անդամ Դավիթ Հարությունյանն ընտրվել է Եղեգնաձորի համայնքապետՔԿԾ-ն ներկայացրել է Արսեն Գևորգյանի մահվանը նախորդող իրադարձությունների ժամանակագրությունըՍտեփանավանում համայնքապետ է ընտրվել «Գործարար» կուսակցության թեկնածու Արմեն ԳրիգորյանըՀայտնաբերվել է 351 ոչ սթափ վարորդ (տեսանյութ)Կոտայքի բաժնի համայնքային ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԲայդենի այցի դեմ բողոքի ակցիայի ընթացքում առնվազն երկու մարդ բերման է ենթարկվելՊատրաստ ենք առաջնորդների մակարդակով հանդիպման. ԶելենսկիՋոն Թյունը Սենատում կմնա հանրապետականների առաջնորդՍլովակիան ինքնիշխան պետություն է և ինքնուրույն է որոշում արտաքին քաղաքականության հարցերըԷդուարդ Սպերցյանը հավաքականի ճամբարում կշարունակի վնասվածքից ապաքինման գործընթացը
Աշխարհ

Դեֆոլթից վատ. ինչ է տեղի ունեցել Ադրբեջանի խոշորագույն բանկի հետ

Մայիսի 11-ին Ադրբեջանի միջազգային բանկը (ԱՄԲ) դեֆոլթ հայտարարեց: Այն երկրի ամենահին բանկերից մեկն է, ինչպես նաև՝ ամենախոշորը: Դրա ակտիվները (մոտ 10 միլիարդ դոլար) կազմում են Ադրբեջանի ամբողջ բանկային համակարգի 40 տոկոսը:

Լոնդոնում մայիսի 23-ին կայացավ վարկատուների հետ հանդիպում, որի ընթացքում Ադրբեջանի ֆինանսների նախարար Սամիր Շարիֆովը հայտարարեց Ադրբեջանի միջազգային բանկի օգնության նոր ծրագրի մասին, գրում է forbes.ru-ն: Կառավարությունը խոստացավ հատկացնել 3,7 միլիարդ մանաթի (մոտ 2,1 միլիարդ դոլար) չափով ֆինանսական օգնության չորրորդ տրանշը: 3,3 միլիարդ դոլարի չափով բանկի արտաքին պարտավորությունները, այդ թվում՝ եվրապարտատոմսերը, միջբանկային վարկերը և առևտրային ֆինանսավորումը, կփոխանակվեն Ադրբեջանի երկարաժամկետ եվրապարտատոմսերի՝ դիսկոնտով: Վարկի վերակառուցումից հետո բանկի ակտիվները կնվազեն 30 տոկոսով, բանկը հերթական անգամ պատրաստ կլինի մասնավորեցման:

Թվում է, թե այն բանից հետո, ինչ Ադրբեջանը երկրի բանկային համակարգում ամենախոշոր բանկի փրկության համար նրա ակտիվները գերազանցող գումար ծախսեց, ժամանակն է վերջակետ դնելու այս պատմությունում: Բայց դրանով Ադրբեջանի խնդիրները չավարտվեցին: Դեֆոլթ հայտարարելու և կամավոր վերակառուցում անցկացնելու որոշումը չափազանց վատն էր: Անգամ եթե բոլոր օտարերկրյա վարկատուները համաձայնեն առաջարկվող պայմաններին և Ադրբեջանի միջազգային բանկի պարտքերը փոխարինվեն առաջարկվող դիսկոնտով (50 տոկոս՝ ստորադաս եվրապարտատոմսերի սեփականատերերի և 20 տոկոս՝ մնացած բոլորի համար) Ադրբեջանի սուվերեն եվրապարտատոմսերի, բանկի համար տնտեսումը կկազմի առավելագույնը 326 միլիոն դոլար՝ ընդամենը փրկության համար պետության ընդհանուր ծախսերից մի քանի տոկոս:

Բացի այդ, առաջարկվող վերակառուցումն արդեն առաջացրել է միջազգային ներդրողների զայրույթը: Բանն այն է, որ նախորդ տարիներին Ադրբեջանի կառավարությունը բազմիցս հրապարակավ հայտարարել է բանկին աջակցելու անվերապահ պատրաստակամության մասին: Դա ապահովում էր նրա մուտքը միջազգային ֆինանսական շուկա՝ չնայած, որ բանկի խնդիրների մասին բոլորը վաղուց գիտեին: Երկար տարիներ Ադրբեջանի նման բարձր վարկային վարկանիշ (BB+/Ba1՝ Standard&Poor’s և Moody’s վարկանշային գործակալությունների վարկածով) ունեցող ոչ մի երկրում ոչ մի համակարգային կարևորություն ունեցող և քվազիսուվերեն էմիտենտ դեֆոլթ չի հայտարարել: Ադրբեջանը ցածր պետական պարտք և մեծ պահուստներ ունի, այսինքն՝ հարցը ոչ թե բանկին աջակցելու հնարավորությունն էր, այլ հենց նրա փոխարեն վճարել չցանկանալը: Այնպես որ 326 միլիոն դոլարի վերոնշյալ տնտեսման համար պայքարում երկրի իշխանությունները գնացել են ռիսկի՝ բախվելու բազմաթիվ դատական հայցերի, որոնք կարող են արգելափակել բանկի արժութային վճարումները և խուճապ առաջացնել ավանդատուների շրջանում:

Բանկի վարկատուների առանձին դժգոհությունն է առաջացրել այն փաստը, որ բանկը որոշել է անցկացնել արևմտյան օրենքներով թողարկված արտաքին պարտավորությունների վերակառուցումը՝ տեղի օրենսդրության շրջանակներում: 1 միլիարդ դոլարի պարտավորությունների շրջանակում ներառվել է պետական նավթային «Սոֆազ» հիմնադրամի խոշոր դեպոզիտը: Ադրբեջանը ցանկանում է, որ այն բանից հետո, ինչ միավորված պարտատերերի 2/3-ը, որի մեկ երրորդը կազմում է «Սոֆազ»-ը, քվեարկի վերակառուցման օգտին, դրա պայմանները պարտավորեցնող դառնան բոլոր վարկատուների համար:

Խոշոր միջազգային հիմնադրամների համար Ադրբեջանի միջազգային բանկի դեֆոլթը կարող է չափազանց տհաճ լինել: Եթե նայենք համաշխարհային պարտքային շուկային, կպարզվի, որ դրա մեծ մասը կազմում են չափազանց վատ ֆինանսական վիճակում գտնվող պետական ընկերությունների պարտավորությունները: Ընդ որում՝ բարձր վարկանիշներն ու ցածր տոկոսադրույքներով ֆինանսական շուկաներ մուտքը նրանք պահպանում են քվազիսուվերեն կարգավիճակի շնորհիվ:

Եթե Ադրբեջանի միջազգային բանկին հաջողվի իրականացնել վերակառուցումն իր սցենարի համաձայն պարտքի մի մասը մարելով, կխախտվի չգրված օրենք, որի համաձայն՝ համակարգային նշանակություն ունեցող պետական ընկերություններին աջակցում են բոլոր պետական ռեսուրսներով, իսկ դրանց պարտավորությունների գծով դեֆոլթ տեղի է ունենում միայն սուվերեն մակարդակում անվճարունակության դեպքում: Ներդրողները ստիպված կլինեն վերագնահատել ամբողջ աշխարհում ներդրումներ անելու վտանգները, իսկ վարկանիշային գործակալությունները՝ վերանայել իրենց մեթոդաբանությունը:

tert.am