Նորվեգիայի նախկին վարչապետին մոտ 1 ժամ պահել և հարցաքննել են ԱՄՆ-ի օդանավակայաններից մեկում
Վաշինգտոնի Դալեսի անվան միջազգային օդանավակայանի անվտանգության աշխատակիցները հարցաքննել են Նորվեգիայի նախկին վարչապետ Խյել Մագնե Բունևիկին: Այս մասին հաղորդում է ABC 7 հեռուստաալիքը:
Աղբյուրը մանրամասնում է, որ հարցաքննության պատճառ է դարձել Բունևիկի անձնագրում առկա հիշեցումն առ այն, որ նա 2014 թվականին այցելել է Իրան: Ընդ որում՝ Բունևիկը, որին մոտ մի ժամ բաց չեն թողել տերմինալից, ԱՄՆ էր ժամանել Եվրոպայից:
«Իհարկե, հասկանում եմ ահաբեկիչների` երկիր ներթափանցելու վերաբերյալ մտավախությունները: Սակայն ինձ բաց թողնելու համար բավական էր միայն տեսնել իմ դիվանագիտական անձնագիրը, որում գրված է, որ վարչապետ եմ եղել», - ասել է քաղաքական գործիչը:
Հեռուստաալիքի տվյալներով` Բունևիկը 40 րոպե անցկացրել է աֆրիկյան և մերձարևելյան երկրներից ժամանածների համար նախատեսված սենյակում, ևս 20 րոպե նրան հարցաքննել են երեք տարի առաջ Իրան կատարած այցի համար: Այն ժամանակ նա մասնակցել է մարդու իրավունքների պաշտպանությանը նվիրված կոնֆերանսին:
Բունևիկի խոսքով` նա հարցաքննությունը չի կապում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` միգրացիոն քաղաքականության խստացման հետ: Նրա կարծիքով` դա նախկին նախագահ Բարաք Օբամայի ստորագրած հրամանագրի արդյունքն է, որի նպատակը 2015 թվականի նոյեմբերին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչական ակտերից հետո ահաբեկչությանը հակազդելն է:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կրկին ակտիվացել են ՆԳՆ անունից զեղծարարության փորձերը
2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)