Մուսուլման տղայի ակցիան Մանչեսթերի փողոցում հուզել է անցորդներին (Տեսանյութ)
Բլոգեր Բաքթեշ Նոորին (Baktash Noori) որոշել է հարթել Մանչեստրում լարված իսլամաֆոբիայի ալիքը՝ վերջին ահաբեկչությունից հետո: Նա դուրս է եկել փողոց՝ ցուցանակով. «Ես մուսուլման եմ եւ ես քեզ վստահում եմ: Արդյո՞ք դու ինձ բավականաչափ վստահում ես, որ գրկես»:
Տղամարդը աչքերը սև լենտով կապել եւ կանգնել է ձեռքերը պարզած՝ սպասելով անցորդների արձագանքին:
Մի որոշ ժամանակ նրան ոչ ոք չի մոտեցել: Անցորդներից մեկը կարդացել է ցուցանակի գրությունը եւ առաջ անցել, սակայն մի քանի վայրկյան անց վերադարձել է, որպեսզի գրկի տղային: «Դու մենակ չես, տղաս: Ես քեզ օտար չեմ համարում»,- ասել է նա, ինչից հետո մարդիկ սկսել են փաթաթվել երիտասարդ տղային:
Աղջիկներից մեկն ասում է. «Ես քեզ ամեն օր կգրկեմ, քանի որ ես լիովին վստահում եմ քեզ»: Աստիճանաբար Նոորիի շուրջ հերթ է կուտակվում, մարդիկ շրջապատում են նրան:
Բլոգերն իր փորձը հրապարակել է YouTube-ում: Երկու օրվա ընթացքում տեսանյութը կես միլիոնից ավել դիտում է հավաքել: Մեկնաբանություններում Մանչեսթերի բնակիչները գրում են, որ Նոորին վերականգնել է իրենց հավատը մարդկանց նկատմամբ, որն անհետացել էր ահաբեկչությունից հետո:
Հիշեցնենք, որ ահաբեկչության հետեւանքով Մանչեսթերում, մայիսի 2-ին, Արիանա Գրանդեի համերգի ժամանակ, զոհվել է 22 մարդ: Հանցագործության կասկածանքով ձերբակալվել է 15 հոգի: Ահաբեկչության պատասխանատվությունը իր վրա է վերցրել «Իսլամական պետություն» խմբավորումը:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է