Եվրոպայի խորհուրդը ԵԽԽՎ-ում Ադրբեջանի կողմից կոռուպցիոն սկանդալի գործով հետաքննություն է սկսել
Եվրոպայի խորհուրդը սկսել է հետաքննություն՝ կապված Ադրբեջանի մասնակցությամբ ԵԽ Խորհրդարանական վեհաժողովում կաշառակերության սկանդալային դեպքի հետ:
ԵԽԽՎ մի շարք պաշտոնյաներ մեղադրվում են կաշառքի դիմաց Ադրբեջանի օգտին որոշումներ կայացնելու մեջ: Փոխանցում է Artsakhpress.am-ը:
Մասնավորապես, կան կասկածներ, որ Ադրբեջանը 2013 թվականին մեծապես ազդել է ԵԽԽՎ որոշման վրա. այդ ժամանակ կառույցը քվեարկության արդյունքում մերժել էր գերմանացի պատգամավոր Քրիստոֆ Շտրասերի կողմից ներկայացված զեկույցը, որը վերաբերում էր Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարումներին ու կոչ էր անում այդ երկրի իշխանություններին ազատ արձակել քաղբանտարկյալներին: Համաձայն շրջանառվող լուրերի՝ ԵԽԽՎ անդամներից մեկին՝ Լուկա Վոլոնտեին վճարվել է ավելի քան 2.5 մլն ԱՄՆ դոլար, որպեսզի զեկույցը չընդունվի:
ԵԽԽՎ-ում կոռուպցիոն սկանդալի գործը հետաքննելու են երեք հայտնի փաստաբան՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախկին նախագահ Նիկոլաս Բրատցան (Միացյալ Թագավորություն), հակաահաբեկչական հետաքննության գործում ֆրանսիացի հայտնի դատավոր Ժան-Լուի Բրուգիերը (Ֆրանսիա) և ՄԻԵԴ նախկին դատավոր Էլիզաբեթ Ֆուրան (Շվեդիան):
Հետաքննության արդյունքները Եվրոպայի խորհուրդը կհրապարակի 2017 թվականի վերջին: Ադրբեջանը հերքել է ներկայացված բոլոր մեղադրանքները:
Իրավապաշտպան «Եվրոպական կայունության նախաձեռնություն» կազմակերպությունը 2016 թվականի դեկտեմբերին հրապարակել էր զեկույց, որում կատարած ուսումնասիրությունների արդյունքում կային պնդումներ այն մասին, թե ԵԱՀԿ մի խումբ անդամներ Ադրբեջանի օգտին քաղաքական լոբբինգ են իրականացրել՝ դրա դիմաց ադրբեջանական իշխանությունների կողմից գումար ստանալով:
2017 թվականի մարտին ԵԽ գլխավոր քարտուղար Թյորբյորն Յագլանդը ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտից պահանջել էր «անհապաղ կազմել անկախ հետաքննող հանձնաժողով»: Այս պահանջին կողմ էին արտահայտվել ԵԽԽՎ շատ պատգամավորներ, ովքեր ընդգծել էին, որ «լուրջ ու համոզիչ մեղադրանքները վնասում են վեհաժողովի ամբողջականությանը»:
Artsakhpress.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է