Մարգարիտա Սիմոնյանը պատասխանել է Ֆրանսիայի նախագահի մեղադրանքներին
Sputnik լրատվական գործակալության և Russia Today հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը մեկնաբանել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի՝ ռուսական լրատվամիջոցներին ուղղված քննադատական մեկնաբանությունները:
«Սա արդեն անքաղաքավարություն է»,-Twitter սոցկայքի իր միկրոբլոգում գրել է Սիմոնյանը՝ ցանկություն հայտնելով, որ Ֆրանսիայի նորընտիր նախագահը դադարի ստեր տարածել RT-ի և Sputnik-ի վերաբերյալ:
Սիմոնյանը նկատել է, որ եթե իրենք էլ առաջնորդվեն Մակրոնի տրամաբանությամբ, ուրեմն պետք է Ռուսաստանից հեռացվեն բոլոր արևմտյան լրատվամիջոցները, քանի որ դրանք բոլորն էլ դեմ են երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին ու իրականացնում են ռուսական ընդդիմության քարոզը՝ այդպիսով փորձելով միջամտել ընտրություններին:
Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ՝ Ֆրանսիայում նախագահական քարոզարշավի ժամանակ, դեռևս երկրի ղեկավարի պաշտոնի հավակնորդ Մակրոնը մեղադրել էր Sputnik-ին և RT-ին իր մասին կեղծ լուրեր տարածելու համար:
Սիմոնյանն ընդգծել է, որ որևէ ապացույց չկա առ այն, որ RT-ն երբևիցե կեղծ տեղեկություն է տարածել: Նա հավելել է, որ RT-ն պատրաստվում է դատարան դիմել:


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է