Մակքեյն. Պուտինն աշխարհի համար ամենագլխավոր սպառնալիքն է
Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի մեծ վտանգ է ներկայացնում ամբողջ աշխարհի համար, քան «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունը,– հաղորդում է «Reuters» գործակալությունը։
«Ես կարծում եմ, որ նա (Պուտինը) է գլխավոր եւ ամենակարեւոր սպառնալիքը, ոչ թե «Իսլամական պետությունը»»,– ասել է սենատորը։
Մակքեյնը նաեւ ընդգծել է, որ ԱՄՆ սենատը պնդելու է, որ Մոսկվայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեն՝ ԱՄՆ նախագահական ընտրություններում Ռուսաստանի «միջամտության» համար։
«Ես ռուսներին դիտարկում եմ որպես մեր ունեցած ամենամեծ մարտահրավեր»,– ավելացրել է նա։
Մակքեյնի խոսքերով՝ ԱՄՆ-ն անպայման պետք է ուժեղացնի հակառուսական պատժամիջոցները «եւ այլ պատիժներ մտցնի՝ Ռուսաստանի վարքի համար»։
Ավելի վաղ, Մակքեյնը ՌԴ արտաքին գործերի նախագահ Սերգեյ Լավրովին անվանել էր «ավազակի եւ մարդասպանի մարիոնետ» եւ Վլադիմիր Պուտինի «քարոզիչ»։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է