Ճերմակ ինտերիեր, ահռելի լողավազան և հնարավորինս քիչ կահույք. Քարդաշյանն ու Ուեսթը «բացել» են իրենց թանկարժեք առանձնատան դռները (լուսանկարներ)
Ամերիկյան շոու բիզնեսի ամենահայտնի զույգերից մեկը՝ Keeping Up With the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը, երկրպագուների աչքի համար բացել են իրենց 20 մլն դոլար արժողությամբ շքեղ առանձնատան դռները:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, Architectural Digest ամսագիրն իր մարտյան համարում հրապարակել է զույգի լոսանջելեսյան տան լուսանկարները:
Հայտնի է, որ զույգն այստեղ է տեղափոխվել 2017թ.՝ չորս տարի տևած թանկարժեք վերանորոգումից հետո: Ամուսինների պնդմամբ՝ տունն այնպես է կառուցվել, որպեսզի իրենց չորս երեխաների համար հնարավորինս հարմարավետ լինի այնտեղ ապրելը:
«Տան դիզայնի և ճարտարապետության վերաբերյալ մեր տեսլականը հիմնված է ընտանիքի հարմարավետության գաղափարի վրա»,-պատմել է Ուեսթը:
Պարբերականը նկատում է, որ տունն ունի ֆուտուրիստական դիզայն և ամբողջովին ճերմակ ինտերիեր:
Հարցազրույցի ժամանակ Քարդաշյանը խոստովանել է, որ թեև շատ սիրում իրենց ահռելի լողավազանը, սակայն երբևէ դրանից չի օգտվել: Նա նաև բողոքել է, որ իրենց տանը ջակուզի չկա:
«Կարո՞ղ եք հավատալ, որ մենք ջակուզի չունենք: Ես որոշեցի դրանից հրաժարվել, քանի որ այն տարօրինակ տեսք ունի»,-պատմել է Ուեսթը:
Նա նաև հավելել է, որ տանն իր ամենասիրած անկյուններից մեկը լոգասենյակն է: Քարդաշյանն իր հերթին նշել է, որ շատ է սիրում իրենց ընդարձակ լոգասենյակում «սելֆիներ» անել:
«Մեր լոգասենյակում լուսավորությունն այնքան լավն է, որ քողարկում է նույնիսկ ցելյուլիտը»,-խոստովանել է Քարդաշյանը:


















































«Ես միշտ ճանապարհներ եմ փնտրում Հայաստանին աջակցելու համար»․ Քիմ Քարդաշյան (տեսանյութ)
«ԱՄՆ-ի անեծքը». Քիմ Քարդաշյանը մերկ նկարահանվել է դրոշի ֆոնին
Fendi-ն հավաքածու է պատրաստում Քիմ Քարդաշյանի հետ
«Ես չեմ խնդրել հայուհի լինել։ Իմ բախտը պարզապես բերել է». Քիմ Քարդաշյան
«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
Արփինե Սարգսյանն անդրադարձել է հանրային տրանսպորտում տեղի ունեցած միջադեպին
Քննիչ հանձնաժողովը նիստ կգումարի
Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Մաչադոն վերադարձել է հայրենիք
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն