Վրացական ընդդիմությունը չեղարկել է այսօր նախատեսված բողոքի ակցիան` հարգելով երեկ զոհված ընտանիքի հիշատակը
Վրաստանի միացյալ ընդդիմության առաջնորդներից Գիորգի Վաշաձեն հայտարարել է, որ երեկ երեկոյան Վրաստանի Բաղդաթ քաղաքատիպ ավանում տեղի ունեցած ողբերգության պատճառով այսօր Վրաստանի ընդդիմությունը պիկետի չի ենթարկի խորհրդարանի շենքը: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:
«Մի քանի ժամ առաջ սարսափելի ողբերգություն է տեղի ունեցել: Բաղդաթի Ակակի Ծերեթելի փողոցում ապրող ընտանիքի տանը հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքվ մահացել է 6 մարդ, այդ թվում` 4 երեխա: Նախ, ես ուզում եմ ցավակցություններս հայտնել դեպքի կապակցությամբ: Ցանկանում եմ ցավակցել ընտանիքին և ամբողջ Վրաստանին: Ինչպես գիտեք, մենք վաղը ժամը 10:00-ին բողոքի ակցիա էինք ծրագրել, բայց այս պատմությունը մեզ ստիպեց չեղարկել փետրվարի 4-ի ակցիան` հարգելու մահացածների հիշատակը: Եվս մեկ անգամ ցավակցություններս եմ հայտնում մահացածների հարազատներին ու մտերիմներին: Մենք սարսափելի դեպքի ականատես եղանք»,-ասել է Վաշաձեն:
Փետրվարի 3-ի երեկոյան Վրաստանի Իմերեթի մարզի Բաղդաթ քաղաքատիպ ավանի Ակակի Ծերեթելի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 6 մարդ է մահացել, որոնցից 4-ը` անչափահասներ:
Ավելի վաղ Վրաստանում «Ազգային շարժում» խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռոման Գոցիրիձեն հայտարարել էր, որ ընդդիմադիր կուսակցությունների բողոքի ակցիաները վերսկսվելու են փետրվարի 4-ից:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...