Twitter-ը Թրամփի գլխավոր խնդիրն է
Ամերիկացի նախկին սենատոր Ռիկ Սանտորումը, ով հավակնում էր առաջադրվել ԱՄՆ նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցության կողմից, սակայն պարտվեց Դոնալդ Թրամփին, հայտարարել է, որ Թրամփի աշխատակազմը կկարողանա նորմալ աշխատել, եթե նախագահը դադարեցնի մի բան՝ գրել Twitter-ում,– հաղորդում է BBC-ն։
«Եթե դու ամեն օր գրառում ես անում Twitter-ում եւ բողոքում ԶԼՄ–ներից, բողոքում ես քո նկատմամբ վերաբերմունքից, դու շեղվում ես եւ չես կարող նորմալ աշխատել։ Ահա թե ինչ եմ ես ուզում ասել»,– հայտարարել է Սանտորումը` CNN-ի առավոտյան հաղորդման եթերում։
«Վերջին ինը օրերը, ես հուսով եմ, որ նախագահին ցույց տվեցին, որ եթե չես շեղվում, հետեւում ես որոշակի սցենարի, կենտրոնանում ես քաղաքականության վրա, եւ աշխատում ես այն բաների ուղղությամբ, ինչի մասին խոսել ես նախընտրական քարոզարշավի ժամանակ, եւ ինչը դուր է եկել ամերիկացիներին, դու կարող ես հրաշալի նախագահ լինել»,– ավելացրել է նա։
Top-News.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է