Ֆրանսիան հայտարարել է, որ մտադիր է ջանքեր գործադրել Իրանի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար
Իրանում Հորմոզգանի նահանգապետի հետ հանդիպման ընթացքում Իրանում Ֆրանսիայի դեսպան Ֆիլիպ Թիբոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է ջանքեր գործադրել Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները հանելու եւ երկու երկրների միջեւ գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ, հաղորդում է Mehr-ը:
Թիբոն նշել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը պատրաստ է քայլեր ձեռնարկել ԻԻՀ-ի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու եւ երկրի հետ գործընկերությունն ընդլայնելու ուղղությամբ, եւ «այդ կապակցությամբ նա անցկացրել է բազմաթիվ բանակցություններ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ»:
«Մենք պատրաստ ենք առաջ շարժվել Ֆրանսիայի եւ Իրանի միջեւ գործընկերությունը զարգացնելու փոխադարձ ըմբռնման համատեքստում»,-նշել է դեսպանը՝ հավելելով, որ Հորմոզգան նահանգը կարող է ծառայել որպես երկու երկրների միջեւ համագործակցության կենտրոն, հատկապես, տնտեսության, առեւտրի եւ զբոսաշրջության ոլորտներում:
Լուրեր Հայաստանից - NEWS.am


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...