Վրաստանը, շրջանցելով սեփական օրենսդրությունը, Եվրոպայի խորհրդի միջոցառումների շրջանակում կընդունի ռուսական պատվիրակությանը. Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ Վրաստանը պատրաստ է ընդունել ռուսական պատվիրակությանը, որը մայիսին կժամանի Թբիլիսի` մասնակցելու Եվրոպայի խորհրդի միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը:
«Վրաստանը մայիսին կընդունի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, և կապված դրա հետ` Վրաստանը պետք է շրջանցի սեփական օրենսդրությունը, որն արգելում է Վրաստան մուտք գործել մարդկանց, որոնք առանց Վրաստանի թույլտվության այցելել են Վրաստանի օկուպացված տարածքներ, և դա արել են ոչ վրացական կողմից: Իսկ այդ կանոնը վերաբերում է ռուսական պատվիրակության շատ անդամների: Սակայն Վրաստանը հարգում է իր միջազգային պարտավորությունները, բոլոր պարտավորությունները, և մենք կընդունենք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին, ինչպես և պարտավոր ենք` կանոնների համաձայն: Դա հեշտ չէ և հեշտ չի ընդունվի վրաց ժողովրդի կողմից: Բայց դա այն է, ինչ մենք կանենք` հետևելով կազմակերպության սկզբունքներին»,-հայտարարել է Վրաստանի նախագահը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ունեցած ելույթում:
Թբիլիսիում մայիսի 14-ից 15-ը տեղի կունենա Եվրոպայի խորհրդի նախարարների հանձնաժողովի հանդիպումը: Նման հանդիպումներում ռուսական պատվիրակությունը սովորաբար գլխավորում է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...