Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղում Երևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ) Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրը Մայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-ից Նոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել է Խորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթը Էջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանը Անահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացը Հայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվել Աբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետ Արհեստական բանականության օրեր 2026 Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտել

ի՞նչ գնային փոխոխություն կա Հայաստանի սպառողական զամբյուղումԵրևանի պարեկները հայտնաբերել են հանդիպակաց երթևեկող «Մերսեդեսի» վարորդին (տեսանյութ)Սա այն խաղն է, որը կորոշի մեզ համար գուցե և 1-ին տեղի ճակատագիրըՄայրաքաղաքում աշխատանքային օրերին արտաքին լուսավորությունը կմիանա 06:30-իցՆոր Զովքի մի շարք արտադրամասերի արտադրությունը կասեցվել էԽորհրդարանը առաջին ընթերցմամբ ընդունեց TRIPP ընկերության ստեղծման համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթըԷջմիածին-Երևան ավտոբուսների վերջնակետը Երևանում մնում է Կիլիկիա ավտոկայանըԱնահիտ Ավանեսյանը ԱՆ խորհրդատուների հետ քննարկել է բուժաշխատողների անհատական լիցենզավորման գործընթացըՀայաստանի հասանելիությունը ՀԱՊԿ փակ բնույթ կրող փաստաթղթերին կարող է սահմանափակվելԱբովյանի պետական էներգետիկական քոլեջը՝ նոր հնարավորություններով. ստորագրվել է հուշագիր ՀԷՑ-ի հետԱրհեստական բանականության օրեր 2026Մասիսի համայնքային ոստիկանները բնակարանային գողության դեպք են բացահայտելՍթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները Աբու Դաբիից ժամանել են ՄոսկվաՊարզաբանում` հանրային տրանսպորտում 13-ամյա երեխայի մասնակցությամբ միջադեպի վերաբերյալՄԱԿ-ում նշել են Հայաստանի անկախության 35-ամյակըՓակ է Արագածոտնի մարզում Քարի լիճ տանող ավտոճանապարհըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի արտահերթ նիստ (տեսանյութ)Կոմիտաս պարկ բնակելի համալիրի գազիֆիկացման հարցին լուծում է տրվելՔրեական ոստիկանները հայտնաբերել են 9 փաթեթ հերոին, 21 փաթեթ մարիխուանա և հալյուցինոգեն սնկեր (տեսանյութ)ՄԻՊ-ը պետք է լինի սկզբունքային և համարձակՕգտվե՛ք Road Control հավելվածից և նպաստե՛ք ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանըԺաննա Անդրեասյանն ընդունել է ՌԴ դեսպան Սերգեյ ԿոպիրկինինՍպասվում է առանց տեղումների եղանակԿիլիան Մբապեն վնասվածքի պատճառով բաց կթողնի Իտալիայի դեմ հանդիպումըԻսպանիայում տասնյակ հազարավոր մարդիկ մասնակցել են համընդհանուր գործադուլինՀայաստան-ԵՄ. թվային հեռահաղորդակցության ուղղությամբ համագործակցության վերաբերյալ համատեղ հայտարարություններՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՎարչապետը ժամանել է ԴուբլինՀհեռախոսազրույցը կայացել է, սակայն բացարձակապես բարդ չի եղելՏեղի է ունեցել պատգամավորական էթիկային առնչվող հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի երրորդ նիստըՀՖՖ-ն արձագանքել է մարզադաշտում թուրք աշխատակիցների ներկայության մասին լուրերինՕՌԱՆԺ ՕԻԼ ՍՊԸ-ին պատկանող լցակայանում արձանագրվել է թերլիցքավորման դեպքԴավիթ Խուդաթյանն այցելել է Տավուշի մարզԺաննա Անդրեասյանը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին հանձնել է Մովսես Խորենացու մեդալըՔոլեջների մանկավարժական աշխատողների վերապատրաստում՝ ատեստավորմանն ընդառաջՎարչապետը Դուբլինում կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովինՎահագն Խաչատուրյանը ստորագրել է ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ օրենքըՀայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԵրբ նա բարկանում է, անմիջապես անցնում է գերմաներենի կամ անգլերենիՆախարար Դավիթ Թադևոսյանն ու ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը քննարկել են թվային ենթակառուցվածքների անվտանգության հարցերԻնչպես օգտվել ԵՄ կողմից Հայաստանին տրամադրված առևտրի ազատականացման ժամանակավոր միջոցներից. ուղեցույցՌումբի սպառնալիքի պատճառով Իտալիայում դպրոցներից տարհանումներ են իրականացրելCybertruck էլեկտրական պիկապների արտադրությունը կդադարեցվիԱշխարհին անհրաժեշտ է անվտանգության արդար համակարգԷբոլայի վարակակիրների թիվը Կոնգոյում գերազանցել է 11 հազարըՄենք որևէ առնչություն չունենք դրա հետ, և դա մեզ չի վերաբերումՔննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման հարցերԻնչու է վտանգավոր մեքենա վարելիս էներգետիկ ըմպելիք օգտագործելըՊոլսո Հայոց պատրիարքն ընդունել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարինՄարզչական շտաբում լրջորեն մտահոգված են թիմի առանցքային խաղացողի առողջությամբ
Աշխարհ

Վկա. Հիտլերին թաղել են Պարագվայում, 1973 թվականին

Բրազիլացի լրագրող Մարսելո Նետտոն առաջին անգամ հարցազրույց է վերցրել մի մարդուց, ով, հնարավոր է, ներկա է գտնվել Ադոլֆ Հիտլերի հուղարկավորությանը 1973 թվականին։ Համաձայն այս վարկածի՝ նացիստների պարագլուխը Երկրորդ Համաշխարհային Պատերազմը տանուլ տալուց հետո փախել է Հարավային Ամերիկա, որտեղ ապրել է մինչեւ 1971 թվականը։

Բրազիլիայի բնակիչ Ֆերնանդո Նոգեիրա դե Արաուժուն վստահեցնում է, որ 1973 թվականին ներկա է գտնվել Հիտլերի հուղարկավորությանը. Ֆյուրերի դին, երկու տարի անց, բերել են ինչ որ տեղից՝ Արգենտինայի եւ Չիլիի սահմանից Պարագվայ, որտեղ այն թաղել են բունկերում։ Այս բունկերում պատերազմից հետո թաքնվել են գերմանացի շատ նացիստներ՝ հիշում է Ֆերնանդոն։

«Երբ մենք եկանք, իմ առջեւ ընդամենը լքված հողամաս էր։ Այս լքված հողամասի խորքում գերեզման հիշեցնող մի փոքր բլուր կար։ Հիմա այդ տեղում հյուրանոց է։ Հենց գազոնի ներքեւում, հողի տակ, եթե իջնեիր, տարածքներն էին, երեք հարկ ներքեւ։ Ես մասնակցել եմ հոգեհանգստյան արարողությանը։ Եվ ներկաներից մեկը սկսեց խոր վշտով պատմել, որ փետրվարին արդեն կլրանա երկու տարին, ինչ Հիտլերը մահացել է։ Ներքեւում այդ ընթացքում, մեր ոտքերի տակ աղմուկ էր լսվում, կարծես ցեմենտն էին հարթեցնում։ Եվ ես մինչեւ հիմա մտածում եմ՝ արդյո՞ք դին հանել են այնտեղից։ Ինձ թվում է, որ նա այդպես էլ պառկած է այնտեղ, եւ որ այնտեղ էլի դիակներ պետք է որ լինեն, ոչ միայն Հիտլերինը»,- հարցազրույցում ասել է Ֆերնանդո Նոգիերա դե Արաուժուն։

Այս թեման ուսումնասիրելուց շատ տարիներ անց Մարսելո Նետտոյին հաջողվեց բացառիկ հարցազրույց վերցնել այդ դեպքերի վկայից։ Ինչպես պատմել է Նետտոն «Զվեզդա» հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ՝ Ֆերնանդոյի տարբերակը հաստատել են նաեւ այլ աղբյուրներից։

«Չիմանալով այն պատմության մասին, որ ինձ պատմել էր Ֆերնանդոն, հիտլերի վերահուղարկավորման մասին տեղեկությունը հաստատեց նաեւ մեկ այլ մարդ Բարիլոչեում։ Դա մի կին էր, որ շփվում էր նացիստական օդաչուներից մեկի նախկին սիրուհու հետ։ Նա ինձ պատմեց նացիստական օդաչուի սիրուհու պատմությունը, ըստ որի օդաչուն, Ռուդելի (հայտնի նացիստական օդաչու) հետ միասին տեղափոխել է Հիտլերի դին Ասունսյոն։ Մենք չենք կարող հաստատել, բայց մեր ենթադրությամբ, ի սկզբանե, Հիտլերի դին թաղված է եղել Արգենտինայի եւ Չիլիի սահմանի շրջանում», հայտնել է լրագրողը։

Ըստ նրա տվյալների՝ Հիտլերը մահացել է 1971թվականի փետրվարի 5–ին, իսկ 1973 թվականի հունվարի 1–ին նրա դին տեղափոխվել եւ թաղվել է Պարագվայում։
«1973 թվականի հունվարի 1-ին, Պարագվայում՝ Ասունսյոնում, Ֆերնանդո Նոգեիրան ներկա է գտնվել մի միջոցառման, որը ինչպես պարզվել է հետագայում, եղել է Հիտլերի հուղարկավորությունը։ Այդ ժամանակ Ֆերնանդոն 29 տարեկան էր։ Հրաժեշտի արարողությանը նրան հրավիրել էր մանկության ընկերը՝ նացիստական պաշտոնյայի որդի, ով պատերազմից հետո ապաստան գտնելու փնտրտուքով տեղափոխվել էր Բրազիլիա։ Երբ Ֆերնանդոն եկավ նշված հասցեով, ուր նրան հրավիրել էին, իր առջեւ տեսավ միայն մի հսկայական հողատարածք, որի խորքում եւ թաքնված էր բունկերը։ Նրանց մի մարդ դիմավորեց, հողամասի խորքում դուռ կար, երբ մտան, մի քանի աստիճան դեպի ներքեւ էին տանում։ Նրանք իջան բունկերանման ինչ որ տարածք, որտեղ, հողի տակ մի քանի հարկ կար։ Առաջին հարկում հյուրանոցի ընդունարանի նման մի բան էր, երկրորդ հարկում՝ դեպի ներքեւ, սենյակներն էին՝ մոտ 10-15 սենյակ, իսկ ավելի ներքեւ դահլիճանման մի բան էր, որտեղ անց էր կացվում հրաժեշտի արարողությունը՝ հոգեհացը։ Երբ նա եկավ, չէր էլ կռահում, որ դա Հիտերի թաղման արարողությունն էր, որ հենց այդ պահին, իրենց ոտքերի տակ հուղարկավորում էին Ֆյուրերին։ Բունկերը, որի վրա այսօր հյուրանոց է կառուցված, փախուստի դիմած նացիստների համար հանգստյան վայր էր ծառայել, եւ հնարավոր է, որ ոչ միայն Հիտլերն է այնտեղ թաղված, այլ նաեւ նրա կամակատարներից ոմանք։ Հնարավոր է, որ հենց դա է եղել Հիտլերի աճյունի տեղափոխման պատճառը», – ասում է Մարսելո Նետտոն։ 

Նա պատմում է, որ հողատարծքը, որտեղ գտնվում է բունկերը, 60-70-ականներին պատկանել է մի կազմակերպության, որը օգնել է Գերմանիայից փախստականներին։

2003թվականին այդ տեղում հյուրանոց է կառուցվել, բայց հիմա էլ հողը պատկանում է նույն տերերին, ինչ 40 տարի առաջ։ Լրագրողը պնդում է, որ նա մի քանի տարի է ծախսել, որ կարողանա թույլտվություն ստանալ ուսումնասիրելու հյուրանոցը հատուկ սարքավորումներով եւ ապացուցելու, որ հյուրանոցի տակ բունկեր է գտնվում, սակայն մինչ օրս դա նրան չի հաջողվել։

Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ադոլֆ Հիտլերը ինքնասպանություն է գործել 1945թվականի ապրիլի 30-ին, Բեռլինում՝ իր կնոջ, Եվա Բրաունի հետ միասին։ Դրանից առաջ նա իր սպասարկող անձնակազմին հրամայել էր մահից հետո այրել իրենց դիակները, որպեսզի դրանք չհասնեն սովետական զինվորներին։ Հիտլերի այրված մարմինը գտել են կարմիրբանակայինները, իսկ դիակը՝ ատամի պրոթեզներով ճանաչել է նրա անձնական բժիշկ Քեթե Հոյզերմանը։ Սակայն ավելի ուշ վերջինս հրաժարվել է իր ցուցմունքներից։ Նաեւ սա է պատճառ հանդիսացել այն վարկածի շրջանառման համար, որ Հիտլերը ապրել է Արգենտինայում մինչեւ 1970-ական թվականները։

Top-News.am