NYT-ն հրապարակել է Վաշինգտոնում ցուցարարների վրա հարձակված 24 թուրքերի նկարները
Ամերիկյան «The New York Times» պարբերականը վերլուծել է Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի ունեցած միջադեպի լուսանկարներն ու տեսանյութերը՝ 24 տղամարդու գործողություններին հետեւելու համար, ներառյալ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնապահների, որոնք հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա։
Պարբերականը նշում է, որ նրանք ոտքով հարվածել են արդեն գետնին պառկած մարդկանց, Սպիտակ տնից ընդամենը մեկ մղոն հեռավորությամբ բռնություն գործադրել կանանց նկատմամբ։ Նրանցից 9-ն անվտանգության աշխատակիցներ են, 4-ի մոտ զենք է եղել։
Հոդվածում նշվում է, որ սադրիչները եղել են երկու տղամարդիկ, սակայն կարեւոր է Ափքենան Դերեչիի եւ Սինան Նարինի դերը։ Վերջինը հայտարարել է, որ ցուցարարներն իր ուղղությամբ շշեր են նետել։ Նա նաեւ հայտարարել է, թե չի նկատել, որ կնոջ է ոտքով հարվածել, իրեն թվացել է, թե թիրախում տղամարդ է։ Հարձակվողներից մեկն էլ Էյուփ Յըլդըրըմն է։ Տեսանյութում երեւում է, թե ինչպես է նա ոստիկանությանն ասում, որ ԱՄՆ քաղաքացի ու հարկատու է։ Սակայն մինչ այդ նա մի քանի անգամ ոտքով հարվածել էր գետնին պառկած Լուսիկ Ուսոյանին։
Իսկ այդ ամբողջ ընթացքում Էրդողանն ավտոմեքենայում էր։ Ավելին, տեսանյութում պարզ երեւում է, թե ինչպես է նա ինչ-որ բան ասում իր թիկնազորի պետ Մուհշին Քոսեին, որն էլ իր հերթին ռադիոկապով ինչ-որ բան է հաղորդում եւ երեք թիկնապահներ վազում են ցուցարարների կողմը։


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է