Էրդողանը պահանջել է, որ Եվրոպան Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հարցում որոշում կայացնի
ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Բրյուսել մեկնած Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպել է Եվրախորհրդարանի (ԵԽ) և Եվրահանձնաժողովի (ԵՀ) նախագահներ՝ Դոնալդ Թուսքի և Ժան Կլոդ Յունկերի հետ: Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի՝ դռնփակ հանդիպումը տևել է 45 րոպե
Ըստ աղբյուրի՝ կողմերը անդրադարձել են Թուրքիայի եվրաանդամակցության հարցին, ինչպես նաև Թուրքիայի և ԵՄ-ի միջև փախստականների հարցում ձեռք բերված համաձայնության իրագործմանը:
Էրդողանը պահանջել է, որ Եվրամիությունը (ԵՄ) Թուրքիայի քաղաքացիների համար վիզաների ազատականացման հարցում իր խոստումը կատարի, բացի դրանից Էրդողանը ասել է, որ Եվրոպան Թուրքիայի ԵՄ հարցում պետք է արդեն որոշում կայացնի և Թուրքիային «մատների վրա չխաղացնի»։
Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիայի նախագահը եռակողմ հանդիպման ժամանակ դժգոհել է, որ Եվրոպան Թուրքիային արդեն 54 տարի է, ինչ «սպասեցնում է իր դռների առջև»:
Աղբյուր` Ermenihaber.am


















































Արվեստանոց՝ սեփական գյուղում
Կրկեսը՝ մանկության երազանքից մինչև մարզային բեմեր
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
82-ամյա Մայքլ Դուգլասը հանրության առաջ է ներկայացել Քեթրին Զետա-Ջոնսի հետ ամուսնությունից ծնված իր ե...
Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում․ հասցեներ
Ղազախստանը Չինաստանի հետ բանակցություններ է վարում երկրորդ ատոմակայանի կառուցման հարցով
Սիթի ՍՊ ընկերության մի քանի աղցանի արտադրությունը կասեցվել է
Դավիթ Թադևոսյանը մրցանակներ է հանձնել Միկրոէլեկտրոնիկայի ամենամյա միջազգային օլիմպիադայի հաղթողներին
Կարևոր է, որ հայության ներկայացուցիչներն իրենց նույնականացնեն ՀՀ-ի հետ
Մելանշոնը հավանական առաջատար թեկնածուներից մեկն է