Էրդողանը մեկնել է Թուրքիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի տարածք
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է երկրի արևելյան Էլազըգ նահանգ, որտեղ երեկ ուժեղ երկրաշարժ էր տեղի ունեցել: Այս մասին տեղեկացնում է թուրքական NTV հեռուստաալիքի կայքը:
Սպասվում է, որ Էրդողանը կայցելի շրջաններ, որտեղ փրկարարական աշխատանքներ են կատարվում:
Էրդողանի աշխատանքային ծրագրերը Ստամբուլում չեղարկվել են:
Թուրքիայի արևելյան Էլազըգ նահանգում գրանցված երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 22-ի, 1030 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել:
6,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը տեղի է ունեցել հունվարի 24-ին` տեղական ժամանակով ժամը 20:55-ին (Երևանի ժամանակով` 21:55-ին): Այն զգացվել է հարևան նահանգներում:
Ըստ Արտակարգ իրավիճակների գործակալության տվյալների՝ աղետի գոտում աշխատում է Թուրքիայի 28 նահանգից ժամանած 493 փրկարարական ջոկատ: Երկրաշարժի գոտի է հասցվել 1689 վրան, 1656 մահճակալ և 9200 ծածկոց:


















































Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Հայաստան է ժամանել Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատար Գիորգի Մաթիաշվիլին
Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո
Գյումրիում հայտնաբերվել է անչափահասների նկատմամբ սեռական բռնության մեղադրանքով հետախուզվող օտարերկրա...
ՀԷՑ-ին պատճառվել է 64.5 մլրդ դրամի վնաս. ձերբակալվել է Սամվել Կարապետյանը
Խամենեիի գտնվելու վայրը գաղտնի է պահվում՝ անվտանգությունից ելնելով
Գազամատակարարման վթարային դադարեցում Երևանի մի շարք հասցեներում
Հունվարի 1-ից կարգելվի պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկ ապրանքների օտարում...
Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տ...